• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հանիեն սպանվել է կեցավայրում ավելի վաղ տեղադրված ռումբի պայթունից․ The New York Times

aliq 17:10 | 02.08.2024
aliq 17:10 | 02.08.2024
ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիե

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հուլիսի 31-ի գիշերը սպանվել է Թեհրանի իր կեցավայրում ավելի վաղ տեղադրված ռումբի պայթունից։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Մերձավոր Արեւելքից բազմաթիվ իրազեկ աղբյուրների, այդ թվում երկու իրանցի եւ ամերիկացի պաշտոնյաների։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողության համար Թեհրան ժամանած Հանիեն սպանվել էր հրթիռային հարվածի արդյունքում։

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի կեցավայր հյուրատանը ռումբը տեղադրված է եղել մոտ երկու ամիս առաջ։ Այդ շենքը, որը հանդիսանում է Թեհրանի էլիտար թաղմասում գտնվող «Նեշաթի» մեծ համալիրի մի մասը, ներառված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից պահպանության ենթակա օբյեկտների ցանկում:

The New York Times-ի հինգ զրուցակիցներ պնդում են, որ ռումբը գործի է դրվել հեռակառավարմամբ այն պահին, երբ հաստատվել է Հանիեի հյուրատան իր սենյակում գտնվելու մասին տեղեկությունը։ Պայթյունի հետեւանքով զոհվել է նաեւ Հանիեի թիկնապահը, իսկ Պայթյունի շենքը մասնակի փլուզվել։

Ամերիկյան պարբերականը ընդգծում է, որ սա առաջին դեպքը չէ, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը մնում էր այս հուրատանը։

ՀԱՄԱՍ-ը տեղի ունեցածի մեջ մեղադրում է Իսրայելին։ Իսրայելը պաշտոնապես չի հաստատել սպանության հետ իր առնչությունը, սակայն Մերձավոր Արեւելքից հինգ պաշտոնյաների խոսքերով իսրայելական հետախուզության ներկայացուցիչները ԱՄՆ-ին եւ արեւմտյան այլ երկրներին տեղեկացրել են Հանիեի մահվան մասին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը ներգրավված չի եղել Հանիեի սպանության մեջ եւ տեղեկացված չի եղել նման ծրագրերի մասին։

Նախնական այն տեղեկություններն, որ Հանիեն սպանվել է հրթիռային հարձակման ժամանակ, հարցեր են առաջացրել այն մասին, թե ինչպես է Իսրայելին հաջողվել շրջանցել իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը՝ Թեհրանի տարածքում հարվածելու համար, նշում է The New York Times-ը։

Պարբերականը նշում է, որ այնուամենայնիվ, ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը պլանավորողները «կարողացել են օգտագործել ենթադրաբար խիստ հսկվող համալիրում անվտանգության ապահովման հետ կապված բացից՝ թույլ տալով որպեսզի ռումբ տեղակայվի եւ այն թաքցվի երկար շաբաթներով»:

Իրանցի պաշտոնյաները, ովքեր զրուցել են թերթի հետ, դա անվանել են իրանական հետախուզության «աղետալի ձախողում» եւ ԻՀՊԿ-ի «մեծ ամոթ», որն օգտագործում է համալիրը գաղտնի հանդիպումների եւ կարեւոր հյուրեր ընդունելության համար:

Անհասկանալի է մնում, թե ինչպես է ռումբը հաջողվել թաքցնել հյուրատանը, ընդգծում է The New York Times-ը։ Ըստ թերթի մերձավորարեւելյան աղբյուրների, սպանության պլանավորումը ամիսներ է տեւել եւ համալիրի նկատմամբ մանրակրկիտ հսկողություն է պահանջվել:

ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ նշվում է, որ նա մահացել է Իրանի մայրաքաղաքում գտնվող իր նստավայրի վրա իսրայելական հարձակման հետեւանքով: Արաբական Al Mayadeen հեռուստաալիքն էլ պնդել է, որ շինությունը, որտեղ գտնվել է Հանիյեն, հրթիռային հարված է հասցվել մեկ այլ նահանգի տարածքից։ Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ էլ Հանիեն սպանվել էր գիշերը «օդային» հարվածի հետեւանքով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ըստ Բաքվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածում ականի պայթուն է տեղի ունեցել
հաջորդը
ԱՄՆ-ն պատրաստվում է մարտական ​​ինքնաթիռներ տեղակայել Մերձավոր Արեւելքում՝ հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունը․ NYT

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն