• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բլինկենը զգուշացրել է, որ Իրանը կարող է Իսրայելին հարվածել առաջիկա 24 ժամվա ընթացքում

aliq 10:24 | 05.08.2024
aliq 10:24 | 05.08.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը «Մեծ յոթնյակի» (G7) արտգործնախարարներին տեղեկացրել է, որ Իրանը եւ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կարող են Իսրայելի դեմ  հարձակումը սկսել առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։

Նշվում է, որ Բլինկենը «Մեծ յոթնյակի» երկրների իր գործընկերների հետ հեռախոսազրույցը նախաձեռնել է Իրանի եւ «Հեզբոլլահի» վրա դիվանագիտական ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի հնարավորինս նվազեցնի նրանց  հարձակման ուժը, որը լինելու է ի պատասխան Թեհրանում նախորդ շաբաթ ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը։ Զրույցում ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ հնարավոր հարձակման հետեւանքները մեղմելը լավագույն միջոցը կլինի տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար։

Ըստ աղբյուրների Բլինկենը համոզմունք է հայտնել, որ Իրանը եւ «Հեզբոլլահը» հարվածելու են հրեական պետությանը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ հստակություն չկա, թե կոնկրետ ինչպիսին կլինի այդ գործողությունը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն փորձում է սահմանափակել այդ հարձակումը, իսկ հետո մեղմացնել Իսրայելի հնարավոր պատասխանը։ 

Պարբերականի զրուցակիցների խոսքով պետքարտուղարը նաեւ հիասթափություն է հայտնել այն ազդեցության առնչությամբ, որ մերձավորարեւելյան հակամարտության սրումը թողել է Գազայի հատվածում հրադադարի հասնելուն ուղղված բանակցությունների վրա։ Բլինկենը զրույցի ընթացքում ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը մինչ Հանիեի սպանությունը զգում էր, որ կողմերն ավելի քան երբեւէ մոտ են գործարքի կնքմանը։

Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել G7-ի արտգործնախարարների հետ, որտեղ նա քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության դեէսկալացիայի հրատապ անհրաժեշտությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զելենսկին պաշտոնապես հայտարարել է F-16 կործանիչներ ստանալու մասին
հաջորդը
Ավելի քան 90 մարդ է ձերբակալվել Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած անկարգություններից հետո

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն