• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ավելի քան 90 մարդ է ձերբակալվել Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած անկարգություններից հետո

aliq 10:53 | 05.08.2024
aliq 10:53 | 05.08.2024

Ավելի քան 90 մարդ է ձերբակալվել Մեծ Բրիտանիայում շաբաթ օրը ծայրահեղ աջ ուժերի կողմից կազմակերպված նոր ցույցերից հետո, որոնք ուղղված էին ներգաղթյալների դեմ եւ որոշ վայրերում վերածվել էին անկարգությունների։ Ելույթների նոր ալիքներ հաջորդել էին նաեւ նախոօրեին՝ օգոստոսի 4-ին։ 

Անկարգություններ տեղի են ունեցել Հալում, Լիվերպուլում, Բրիստոլում, Մանչեսթերում, Սթոք-օն-Տրենտում, Բլեքպուլում, Բելֆաստում: Դրանց մասնակիցները ավերել են խանութներ եւ հարձակվել ոստիկանների վրա։ 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ոստիկանությանը խոստացել է «կառավարության ամբողջական աջակցությունը ատելություն հրահրել փորձող ծայրահեղականների» դեմ պայքարում։

Լարվածությունը հաջորդել է հուլիսի 29-ին Սաութպորտի պարային ստուդիայում երեք աղջիկների սպանությանը։ Նրանցից բացի դանակահարվել էին եւս ութ երեխա եւ երկու մեծահասակ։ Հանցագործության մեջ կասկածվում է 17-ամյա դեռահասը, ով արդեն ձերբակալված է։ 

Բռնկված անկարգությունները համարվում են երկրում վերջին 10 տարիների ընթացքում ամենաընդգրկունը։ Դրանք սկսվել էին, երբ սոցցանցերում արագորեն տարածվել էր տեղեկություն այն մասին, որ երեխաների վրա հարձակվող դռահասը ներգաղթյալ է եւ արմատական ​​իսլամիստ։ Ոստիկանությունը տեղեկությունը կեղծ է անվանել՝ նշելով, որ կասկածյալ Աքսել Ռուդակուբանան ծնվել է Մեծ Բրիտանիայում։ Նրա ծնողները Ռուանդայից են։

Միգրանտների դեմ բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում էին բռնության, հրկիզման եւ կողոպուտի ակտերով, չեն կանգնեցվել կառավարության հնչեցրած կոչերից հետո։ Ոստիկանությունը ենթադրում է, որ անկարգությունների ակտիվ միջուկը «Անգլիայի պաշտպանության ազգայնական լիգայի»  համախոհներն են, որը ֆորմալ առումով գոյություն չունի։

Վերջին տարիներին Մեծ Բրիտանիայում դանակով հարձակման մի քանի աղմկահարույց դեպքեր են եղել: Դրանցից մի քանիսը ահաբեկչական հարձակումներ էին, որոնք իրականացվել էին արմատական ​​իսլամիստների կողմից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բլինկենը զգուշացրել է, որ Իրանը կարող է Իսրայելին հարվածել առաջիկա 24 ժամվա ընթացքում
հաջորդը
Հորդանանի ԱԳ նախարարը Իրանի նախագահին է փոխանցել թագավոր Աբդալլահ II-ի ուղերձը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն