• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելը դիտարկում է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը

aliq 12:02 | 05.08.2024
aliq 12:02 | 05.08.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օգոստոսի 4-ին հանդիպում է ունեցել բանակի եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ, որի ընթացքում մասնավորապես, քննարկվել է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու տարբերակը, եթե վերջինիս կողմից հարձակումը համարվի անխուսափելի։ Այս մասին հայտնում է հայտնում է Ynet գործակալությունը։ 

Հանդիպմանը մասնակցել են Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալեւին, «Մոսադ» հետախուզության ղեկավար Դեյվիդ Բարնեան եւ Գլխավոր անվտանգության ծառայության ղեկավար Ռոնեն Բարը։ Այն անցկացվել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը Իրանի պատասխան հարվածի ակնկալիքների ֆոնին։

Times of Israel-ը գրում է, որ Իսրայելը դեռ  չգիտի, թե ինչ սպասել Իրանից եւ նրա դաշնակիցներից, ուստի քննարկում է հարձակմանը պատասխանելու կամ կանխելու բազմաթիվ տարբերակներ: Այդ տարբերակներից մեկը, ինչպես գրում է Ynet-ը, կանխարգելիչ հարվածն է։ Բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Իսրայելը ստանա հետախուզական տվյալներ, որոնք հաստատում են հարձակում իրականացնելու Իրանի մտադրությունները:

Axios պորտալն էլ, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն օգոստոսի 4-ին G7 երկրների արտգործնախարարների հետ զրույցում ասել էր, որ Իրանի եւ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում, այսինքն երկուշաբթի օրը։

Իր հերթին, Sky News Arabia հեռուստաալիքն էլ, վկայակոչելով արեւմտյան հետախուզությունը, հայտնում է, որ իրանական հարձակումը կարող է տեղի ունենալ օգոստոսի 12-ից 13-ը, երբ Իսրայելում կսկսվեն հրեա ժողովրդի համար սգո Տիշա Բաավ օրվա արարողությունները՝  ավերված Երուսաղեմի տաճարի համար:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հորդանանի ԱԳ նախարարը Իրանի նախագահին է փոխանցել թագավոր Աբդալլահ II-ի ուղերձը
հաջորդը
Վրաստանում ձերբակալված ադրբեջանցի լրագրողին Թբիլիսին մտադիր է հանձնել Բաքվին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն