• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրաստանում ձերբակալված ադրբեջանցի լրագրողին Թբիլիսին մտադիր է հանձնել Բաքվին

aliq 13:18 | 05.08.2024
aliq 13:18 | 05.08.2024

Թբիլիսիում ձերբակալվել է ադրբեջանական անկախ լրատվական գործակալության եւ YouTube-ի Azel.TV ալիքի ղեկավար Աֆղան Սադըգովը։ Այս մասին գրում է OC Media-ն։ Վրաստանի իշխանությունները մտադիր են նրան արտահանձնել Ադրբեջանին։

Սադըգովը ու իր ընտանիքը Վրաստանում են ապրում 2023 թվականի դեկտեմբերից։ Հուլիսի կեսերին նրան թույլ չեն տվել Վրաստանից մեկնել Թուրքիա։ Լրագրողի խոսքով՝ իրեն հայտնել են, որ կարող է թռչել միայն Ադրբեջան։

«Դա պայմանավորված է վերջերս իմ քննադատական ​​գրառումներով եւ տեսանյութերով: Հիմա իմ դեմ քրեական գործեր չկան, բայց գիտեմ, որ հենց վերադառնամ Ադրբեջան, ինձ էլ կձերբակալեն, ինչպես մյուս քննադատող լրագրողներին։ Ինձ սպառնում են Վրաստանում, իսկ իմ հարազատներին Ադրբեջանում՝ պահանջելով դադարեցնել քննադատությունը։ Այս պատճառով է, որ մենք ցանկանում ենք լքել Վրաստանը»,-ասել է ադրբեջանցի լրագրողը՝ Թուրքա ուղեւորվելու համար մերժում ստանալուց հետո։

«Rights Georgia» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Դմիտրի Նոզաձեն ասել է, որ Ադրբեջանում Սադըգովին մեղադրում են շորթումներ կատարելու մեջ, իսկ արտահանձնման հարցումն ուղարկվել է Վրաստանի իշխանություններին այս տարվա հուլիսին։

Աֆղան Սադըգովի ձերբակալությունից հետո մի քանի լրագրողներ, նրա կինն ու երեխաները բողոքի ցույց են անցկացրել Վրաստանի ՆԳՆ շենքի մոտ։ Գերատեսչությունից հայտնել են, որ ծրագրում են լրագրողին արտահանձնել Բաքվին։

Լրագրողը Ադրբեջանում 7 տարվա ազատազրկման դատապարտվել էր 2020 թվականին՝ կրկին շորթման մեղադրանքով։ Նա հերքել է մեղադրանքը, իսկ իրավապաշտպանները նրան ճանաչել են որպես քաղբանտարկյալ։ Նրան ներում շնորհվել էր 2023 թվականի մայիսին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելը դիտարկում է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը
հաջորդը
Գերմանիայում ԱՄՆ հրթիռների տեղակայումն անհրաժեշտ է Պուտինի դեմ զսպող գործոն ունենալու համար․ Բերբոք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն