• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ կասեցվել է ուկրաինական բանակի առաջխաղացումը Կուրսկի մարզում

aliq 15:10 | 07.08.2024
aliq 15:10 | 07.08.2024

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս զինվորականները, Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հետ միասին «Կուրսկի մարզի ռուս-ուկրաինական սահմանին հարող շրջանների տարածքներում շարունակում են ոչնչացնել Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումներին »։

«Ավիացիայի ու հրթիռային ուժերի հարվածները, հրետանային կրակը և Կուրսկի ուղղությամբ պետական ​​սահմանը պահպանող զորքերի խմբի ստորաբաժանումները ակտիվ գործողությունները թույլ չեն տվել հակառակորդին խորանալ Ռուսաստանի Դաշնության տարածք»,-ասվում է հաղորդագրության տեքստում։

ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ զուգահեռաբար հաջողվել է Ուկրաինայի Սումիի շրջանի Բասովկա, Ժուրավկա, Յունակովկա, Բելովոդի, Կիյանիցա, Կորչակովկա, Նովայա Սիչ, Պավլովկա, Գորոդիշչե բնակավայրերի տարածքներում կենտրոնացված ուկրաինական բանակի ռեզերվներին։

Նախարարությունը հավելել է, որ ուկրաինական բանակը կորցրել է «մինչև 260 զինյալ և 50 զրահամեքենա», այդ թվում՝ յոթ տանկ, ութ զրահափոխադրիչ, հետևակի երեք մարտական ​​մեքենա և 31 այլ զրահապատ մեքենաներ։

Բացի այդ, ըստ ռուսական կողմի, ոչնչացվել են «Бук М1» հակաօդային պաշտպանության համակարգի երկու ինքնագնաց կրակային համակարգ, մեկ УР-77 ականազերծման կայան և մեկ ռադիոէլեկտրոնային պայքարի կայան։

Գերատեսչությունը հավելել է, որ «Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների ոչնչացման գործողությունը շարունակվում է»։

Նշենք, որ ռուսական տելեգրամյան ալիքները ավելի վաղ գրել էին, որ Ուկրաինայի զինված ուժերի փոքր խումբը հատել է Կուրսկի մարզի հետ սահմանը եւ մի քանի հարյուր մետր առաջ է շարժվել։

ՌԴ  պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Рыбарь» տելեգրամյան ալիքն էլ նշում է, որ ուկրաինական զորքերին հաջողվել է ամրանալ Սուդժանսկի շրջանի սահմանային հատվածների մի քանի բնակավայրերում։ Ալիքի հեղինակ եւ վարող Միխայիլ Զվինչուկի պնդմամբ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները գրավել են Նիկոլաեւո-Դարինո, Դարինո եւ Սվերդլիկովո գյուղերը։

Մարտական գործողություններ ներկա պահին ընթանում են Գոնչարովկա եւ Օլեշնիա գյուղերի տարածքում։ Նշվում է, որ Կուրսկի մարզ ներխուժած ուկրաինացի զինվորականների թիվը հասնում է 400-ի, իսկ սահմանի երկայնքով տեղակայված է եւս 2000-ի զինվորական։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Հեզբոլլահը» անկախ հետեւանքներից կպատասխանի Իսրայելին․ Նասրալլահ
հաջորդը
Արվեստը միայն անցյալ չէ, ներկա՛ է. «Gyumri Art Week»-ը մեկնարկել է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն