• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Վրացական երազանքը» ռուս-վրացական պատերզամի սանձազերծման համար մեղադրել է Սաակաշվիլիի կառավարությանը

aliq 15:50 | 07.08.2024
aliq 15:50 | 07.08.2024
2008 թվականի ռուս-վրացական հնգոօրյա պատերազմ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մեկնարկի 16-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության տեքստում նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցության մեղդրել է ռազմական գործողությունների սանձազերծման մեջ։

Ըստ հայտարարության հեղինակների այդ ժամանակահատվածում իշխանության ղեկին եղած կուսակցության «ամենածանր հանցագործությունների» մասին քննարկումներ չեն եղել այնքան ժամանակ, քանի դեռ «չէր վերացել միջազգային մակարդակով Վրաստանին, վրացական բանակին եւ նույնիսկ մեկ վրացի զինվորի պատասխանատվության ենթարկելու վտանգը»։ Այժմ, երբ Ստրասբուրգում եւ Հաագայում տեղի ունեցած միջազգային դատավարությունները ավարտվեցին Վրաստանի հաղթանակով, իշխող կուսակցությունը որոշել է հանրությանը պատմել «ամբողջ ճշմարտությունը» եւ լիարժեք իրավական գնահատական ​​այդ ժամանակ տալ տեղի ունեցած բոլոր իրադարձություններին։

«Ազգային շարժման» դավաճան հանցագործությունը ունեցավ ամենասարսափելի հետեւանքները։ 2008 թվականի պատերազմի արդյունքում մենք կորցրեցինք երկու պատմական շրջաններ, հարյուրավոր զինվորներ ու խաղաղ բնակիչներ։ 30 հազար մարդ հարկադրված են եղել լքել իրենց տները։ Անընդունելի է, որ այս մասշտաբի հանցագործությունն առանց իրավական գնահատականի մնա անպատիժ»,-ասվում է հայտարարության տեքստում։

Իշխող կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ «Ազգային շարժումը» տարիներ շարունակ որպես պատերազմի սկսվելու օր նշել է օգոստոսի 8-ը, սակայն ընդդիմությունը «արարողակարգային միջոցառումներ» մի քանի տարի առաջ սկսել է անցկացնել օգոստոսի 7-ից։ Դրա պատճառը, ինչպես նշվում է հայտարարության մեջ, «սեփական հանցագործությունը թաքցնելու եւ պատասխանատվությունից խուսափելու փորձն է»։

«Վրաստանի այն ժամանակվա կառավարության առաջին պաշտոնական հայտարարությունը՝ օգոստոսի 7-ին ռազմական գործողությունների գոտում ռուսական զորքերի բացակայության մասին, հայտնվում է Նախագահի թիվ 402 հրամանագրում։ 2008 թվականի օգոստոսի 9-ին հրապարակված փաստաթղթում ասվում է, որ ռուս զինվորներն ու ռուսական զինտեխնիկան Վրաստան են մտել օգոստոսի 8-ին Ռոկի թունելով։ Այս փաստաթղթին շուտով հաջորդեց «Ազգային Շարժման» կողմից 2008 թվականի հոկտեմբերի 2-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի ստորագրումը, որը դարձավ Վրաստանի պատմության ամենադավաճան քայլերից մեկը։ Բանաձեւում ասվում էր, որ օգոստոսի 7-ին վրացական կողմի կողմից Ցխինվալիի անզգույշ ռմբակոծության հետեւանքով էսկալացիան վերաճել է բաց եւ լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Բանաձեւում այս արարքը դիտարկվում է որպես վրացական կողմի կողմից զինված ուժերի անհամաչափ կիրառում, որը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը եւ հակամարտության խաղաղ կարգավորման Վրաստանի հանձնառությունը»,-ասվում է հայտարարության տեքստում։

Վրաստանում իշխող կուսակցության ներկայացուցիչները նշում են, որ այդ իրադարձություններին պետք է տրվի պատշաճ իրավական գնահատական՝ երկրի անշրջելի զարգացումն ապահովելու եւ Վրաստանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։ Կուսակցությունը խոստանում է այդ քայլերին անպայման գնալ առաջիկա խորհրդրանական ընտրություններից հետո։

Վրաստանը եւ երկրի միջազգային գործընկերները Աբխազիան եւ Հարավային Օսիան համարում են Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված տարածքներ։ Նրանց անկախությունը ճանաչում են միայն Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Սիրիան եւ Նաուրուն։

2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ զոհվել են 169 զինվորական, 228 խաղաղ բնակիչ եւ14 ոստիկան։ Ընդհանուր առմամբ վիրավորների թիվը հասել է 1747 մարդու։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արվեստը միայն անցյալ չէ, ներկա՛ է. «Gyumri Art Week»-ը մեկնարկել է
հաջորդը
Կիեւը դիմել է հերթական մասշտաբային սադրանքին․ Պուտինը՝ Կուրսկի մարզ ուկրաինական բանակի ներխուժման մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն