• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պաղեստինի ազգային միասնության կառավարություն կձեւավորվի Գազայում պատերազմի ավարտից հետո․ Աբբաս

aliq 16:08 | 07.08.2024
aliq 16:08 | 07.08.2024
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբաս

Պաղեստինում ազգային միասնության կառավարության ստեղծման շուրջ խորհրդակցությունները կմեկնարկվեն Գազայի հատվածում պատերազմի ավարտից հետո, եւ այն պարագայում, եթե ՀԱՄԱՍ շարժումն ընդունի հաշտեցման պայմանները, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը։

«Եթե ​​ՀԱՄԱՍ-ն ընդունի ազգային հաշտեցման պայմանները, ապա Գազայում պատերազմի ավարտից հետո կսկսվեն Ազգային համաձայնության կառավարության ստեղծման վերաբերյալ իրավական խորհրդակցությունները»,-ասել է Աբբասը՝ նշելով, որ այժմ պաղեստինյան իշխանությունների առաջնահերթությունը Գազայի հատվածի մարտական գործողությունների դադարեցումն է։

«Երեք ամիս առաջ ստեղծվեց տեխնոկրատական ​​կառավարություն՝ կազմված պաղեստինցի պրոֆեսիոնալ կադրերից, որոնք չեն պատկանում քաղաքական խմբակցություններին։ Այն կատարում է իր պարտականությունները Գազայի հատվածում մեր ժողովրդի հանդեպ նույն չափով, ինչ արեւմտյան ափում եւ Երուսաղեմում»,-նշել է Պաղեստինի ղեկավարը։

Նրա խոսքերով Պաղեստինի խորհրդարանի համընդհանուր ընտրությունները չեն կարող տեղի ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ Թել Ավիվը չի ապահովել դրանց Արեւելյան Երուսաղեմի պաղեստինցիների մասնակցությունը։

Փետրվարի վերջին Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շթայեն հայտարարել էր, որ Աբբասին ներկայացրել է իր կառավարությունը հրաժարական տալու խնդրանքը։ Հրաժարականի դիմումը ներկայացվել էր պաղեստինյան խմբավորումների, այդ թվում ՀԱՄԱՍ շարժման միջեւ շարունակվող բանակցությունների ֆոնին, որոնք ուղղված են միասնական պաղեստինյան կառավարություն ձեւավորելուն: Աբբասը ընդունել էր Շթայեի հրաժարականը եւ նրան նշանակել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Մարտի կեսերին Աբբասը հրամանագրով Մուհամմեդ Մուստաֆային նշանակեց Պաղեստին պետության նոր վարչապետ եւ հանձնարարեց կառավարություն ձեւավորել։

Պաղեստինյան տարածքներում 2021 թվականին նախատեսվում էր կազմակերպել համընդհանուր ընտրություններ, սակայն դրանք հետաձգվեցին այն երբ Իսրայելը որոշեց արգելել դրանց անցկացումը Արեւելյան Երուսաղեմում, որը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի համաձայն, պետք է դառնա անկախ Պաղեստին պետության մայրաքաղաքը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կիեւը դիմել է հերթական մասշտաբային սադրանքին․ Պուտինը՝ Կուրսկի մարզ ուկրաինական բանակի ներխուժման մասին
հաջորդը
Բաղերի Քանին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լամիի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն