• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Փեզեշքիանը Մակրոնի հետ զրույցում Արեւմուտքին մեղադրել է Հանիեի սպանությանը աջակցելու մեջ

aliq 18:20 | 07.08.2024
aliq 18:20 | 07.08.2024

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը աջակցել են Իսրայելին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հարցում։

«Սիոնիստական ​​ռեժիմը Գազայի ճնշված եւ անպաշտպան բնակչության դեմ իր հանցավոր եւ ահաբեկչական գործողություններով, ինչպես նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական հյուր Հանիյեի սպանությամբ, ձգտում է հրդեհ բռնկել տարածաշրջանում եւ, ցավոք, Միացյալ Նահանգները եւ արեւմտյան երկրները, նրան դատապարտելու փոխարեն, աջակցեցին այս ռեժիմին իր հանցագործությունների, ցեղասպանության եւ սպանությունների հարցում»,-ասվում է Իրանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության տեքստում։

Իրանի նախագահը նշել է, որ եթե Միացյալ Նահանգները եւ արեւմտյան երկրները իսկապես ցանկանում են վերջ տալ պատերազմին եւ անկայունությանը տարածաշրջանում, ապա պետք է անհապաղ դադարեցնեն Իսրայելին զենքի վաճառքն ու աջակցությունը, ինչպես նաեւ ստիպեն այդ երկրին դադարեցնել հարձակումները Գազայի հատվածում։

Փեզեշքիանը որպես Թեհրանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներ է անվանել «պատերազմից հրաժարվելը եւ աշխարհում խաղաղություն հաստատելու ցանկությունը»՝ ընդգծելով, որ «միջազգային իրավունքի համաձայն՝ Իրանը երբեք չի լռի իր շահերի ու անվտանգության ոտնահարման դեմ»։

Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատարներ Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։

Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:

Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքուն ուզում է վստահ լինել, որ ՀՀ հետ խաղաղության պայմանագիրն անհնարին կդարձնի ռեւանշիզմը․ Ամիրբեկով
հաջորդը
Քաղաքական լուծումները ուշանում են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն