• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինական բանակը Կուրսկի մարզում գրավել է շուրջ 100 քառակուսի կիլոմետր տարածք․ The Washington Post

aliq 11:07 | 09.08.2024
aliq 11:07 | 09.08.2024

Ռուսաստանի Կուրսկի մարզում արդեն երեք օր շարունակվող մարտական գործողությունների ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք եւ գերեվարել հարյուրավոր ռուս զինվորականների։ Այս մասին The Washington Post-ի հետ զրույցի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդականը՝ անանուն մնալու պայմանով։

Աղբյուրը նաեւ պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը գրավել են «Սուջա» գազի չափիչ կայանը, որով գազը Ուկրաինայի տարածքով տարանցվում է դեպի Եվրոպա։ Կայանի ուկրաինական բանակի վերահսկողության տակ անցնելու մասին դեռ օգոստոսի 7-ին գրել էին նաեւ ռուսական տելեգրամյան ալիքները, այդ թվում եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Рыбарь»-ը։

Ըստ The Washington Post-ի ենթադրությունների, որոնք հիմնված են ռուս պաշտոնյաների եւ ռազմական բլոգերների հայտարարությունների վրա, Կուրսկի մարզում հարձակողական գործողությունների մեջ ներգրավված են մոտ հազար ուկրաինացի զինվորներ «էլիտար գրոհային բրիգադներից՝ հագեցված ամերիկյան եւ գերմանական զրահամեքենաներով ու տանկերով»:

Ուկրաինական հարձակումը «ավելի հաջող էր, քան ակնկալում էին Կիեւի շատ պաշտոնյաներ», գրում է պարբերականը: Այժմ Կիեւը Վաշինգտոնից թույլտվություն է խնդրում, որպեսզի Ուկրաինայի Զինված ուժերը հեռահար ATACMS հրթիռները օգտագործեն այն օդանավակայանները ռմբակոծելու համար, որոնք օգտագործվում են հարձակվող ուրակիանական զորքին  պատասխան ավիացիոն հարվածներ հասցնելու համար: Դա, ինչպես կարծում են Կիեւում, թույլ կտա պահպանել վերահսկողությունը Կուրսկի մարզի մի մասի վրա։

«Դա Ռուսաստանի հետ բանակցությունների համար անհրաժեշտ լծակներ կտա, սա է խնդիրը», — ասել է Զելենսկիի խորհրդականը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը եւ Կրեմլը չեն մեկնաբանել գերեվարված ռուս զինվորականների մասին տեղեկությունները։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը օգոստոսի 6-ին ներխուժել են Կուրսկի մարզ եւ ամրացել սահմանային գոտում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը Կուրսկի ուղղությամբ կասեցրել են ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը։ Ռուսական ռազմական տելեգրամյան ալիքներն էլ պնդում են, որ ուկրաինական բանակը շարունակում է խորանալ մարզի խորքեր եւ արդեն օկուպացրել է Սուջա քաղաքի ծայրամասերը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը համաձայնել է Հարիսի հետ բանավեճը անցկացնել ABC-ի եթերում
հաջորդը
Հնդկաստանը տարվա վերջում Հայաստանին կմատակարարի «Akash 1S» ՀՕՊ համակարգեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն