• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մեքսիկան մերժել է Պուտինին ձերբակալելու Ուկրաինայի խնդրանքը

aliq 13:07 | 09.08.2024
aliq 13:07 | 09.08.2024
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադոր
MEXICO CITY, MEXICO - MAY 05: Andres Manuel Lopez Obrador President of Mexico speaks during the daily briefing at Palacio Nacional on May 05, 2021 in Mexico City, Mexico. (Photo by Hector Vivas/Getty Images)

Մեքսիկայի ներկայիս նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մերժել է Ուկրաինայի խնդրանքը՝ ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա երկիր ժամանի հոկտեմբերի 1-ին երկրի հաջորդ ղեկավարի երդմնակալության արարողությանը։

Օգոստոսի 8-ին Մեքսիկայում Ուկրաինայի դեսպանատունը հրապարակել էր Մեքսիկայի իշխանություններին ուղղված նամակի բովանդակությունը, որում խնդրում էր ձերբակալել Պուտինին։

Դրանում մասնավորապես նշվում էր, որ Մեքսիկան նոր նախագահ Կլաուդիա Շայնբաումի երդմնակալությանը հրավիրում է բոլոր երկրների ներկայացուցիչներին, որոնց հետ դիվանագիտական ​​հարաբերություններ ունի՝ միեւնույն ժամանակ հիշեցնելով, որ Պուտինի կալանավորման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) օրդեր կա, որի իրավասությունը ճանաչում է Մեխիկոն։

«Հուսով ենք, որ Մեքսիկայի կառավարությունը տեղյակ է այն փաստի մասին, որ Վլադիմիր Պուտինը ռազմական հանցագործ է, ով կասկածվում է ուկրաինացի երեխաների առեւանգման եւ Ռուսաստան հարկադիր արտաքսման մեջ, ում ձերբակալման օրդերը տրվել է Միջազգային քրեական դատարանի կողմից, որի իրավասությունն ընդունում է Մեքսիկան»,-ասվում է Ուկրաինայի դեսպանատան նամակում եւ ավելացվում․ «Հուսով ենք նաեւ, որ Մեքսիկան կիրագործի մօջազգային օրդերը եւ կհանձնի վերեւում հիշատակվածին Հաագայի ՄԱԿ դատական մարմնին»։

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպեսն էլ մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է, որ Մեքսիկան չի կարող գնալ նման քայլի։ «Մենք չենք կարող դա անել: Դա մեզանից կախված չէ»,- հայտարարել է նախագահը, որը մեջբերում է Reuters-ը։

2023 թվականի մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Նա կասկածվում է Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին Ռուսաստան արտաքսելու մեջ։ Նման որոշում է կայացվել նաեւ Ռուսաստանի երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ։

Ռուսաստանը ՄՔԴ իրավասությունը չի ճանաչում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ն, Եգիպտոսը եւ Կատարը Իսրայելին եւ ՀԱՄԱՍ-ին կոչ են արել անհապաղ վերսկսել բանակցությունները
հաջորդը
Մենք չէ, որ ընտրել ենք պատերազմով նպատակներին հասնելու ուղին․ Զելենսկի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն