• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհից հետո ռադիացիայի մակարդակի բարձրացման վտանգ չկա․ Գրոսսի

aliq 10:55 | 12.08.2024
aliq 10:55 | 12.08.2024

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանում, որի տարածքում օգոստոսի 11-ին հրդեհ էր բռնկվել, ռադիացիայի մակարդակի բարձրացման վտանգ չկա։

Գրոսսիի հայտարարության մեջ ասվում է, որ ԱԷՄԳ-ի փորձագետները, որոնք աշխատում են Զապորոժիեի ատոմակայանում, «ամբողջ երեկոյան բազմաթիվ պայթյուններ լսելուց հետո թանձր, մուգ ծուխ են նկատել, որըբարձրացել էր ատոմակայանի հյուսիս-արեւմտյան մասից»:

Զապորոժիեի ատոմակայանի ղեկավարությունը, որը նշանակվել է Ռուսաստանի կողմից՝ դեռ 2022-ի մարտին ատոմակայանը վերահսկողության տակ վերցնելուց հետո, ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներին հայտնել է, որ կայանի հովացման աշտարակներից մեկըենթարկվել է  անօդաչու թռչող սարքի հարձակմանը։ Ատոմակայանի ղեկավարությունը նաեւ տեղեկացրել է, որ հարձակման ենթարկված հատվածում ռադիոակտիվ նյութեր չեն եղել։ 

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության կողմից իրականացված չափումները նույնպես չեն հայտնաբերել ճառագայթման մակարդակի աճ: 

Գրոսսին ընդգծել է, որ «անխոհեմ հարձակումները վտանգում են միջուկային անվտանգությունը եւ մեծացնում միջուկային վթարի վտանգը»՝ կոչ անելով չհարվածել կայանին: Թե հակամարտող կողմերից որի ԱԹՍ-ն է հարվածել կայանին ԱԷՄԳ-ն չի հաստակեցրել։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 11-ի երեկոյան հրապարակել է Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհի տեսանյութը՝ գրելով, որ այն սկսել են կայանը գրաված ռուսները։

Ռուսական կողմն էլ պնդել, որ հրդեհը սկսվել է, երբ ուկրաինական կողմի արձակած անօդաչու թռչող սարքը խոցել է ատոմակայանի երկու հովացուցիչ աշտարակներից մեկը։ Ռուսաստանի կողմից նշանակված ատոմակայանի ղեկավարությունն էլ օգոստոսի 12-ին հայտարարել է, որ հրդեհը մարվել է, հովացման աշտարակը այրվել է ներսից, եւ դեռ պարզ չէ, թե երբ կարող է վերականգնվել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բայդենն առաջին անգամ բացատրել է նախագահական ընտրապայքարից դուրս գալու պատճառները
հաջորդը
Սինվարը Իսրայելին է փոխանցել ՀԱՄԱՍ-ի պատրաստակամությունը զինադադար կնքելու հարցում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն