• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինական բանակը վերահսկում է ՌԴ Կուրսկի մարզի շուրջ 1000 քառակուսի կիլոմետր տարածք․ Սիրսկի

aliq 20:13 | 12.08.2024
aliq 20:13 | 12.08.2024

Ուկրաինայի իշխանություններն առաջին անգամ մեկնաբանել են Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը։ Այս մասին քննարկվել է օգոստոսի 12-ին Ուկրաինայի Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի հանդիպման ժամանակ։

Շտաբի նիստից տեսանյութ է հրապարակել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում։ Նա պատմել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսանդր Սիրսկին «զեկուցել է ռազմաճակատում մեր պաշտպանական գործողությունների եւ Կուրսկի շրջանում գործողության մասին»։ 

Գեներալ Սիրսկին հանդիպման ժամանակ ներկայացրել  է, թե Ռուսաստանի որ եւ որքան տարածքն է անցել Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության ներքո։ 

«Մենք շարունակում ենք հարձակողական գործողություններ իրականացնել Կուրսկի շրջանում։ Ներկա պահին մեր վերահսկողության տակ է Ռուսաստանի Դաշնության տարածքի մոտ 1000 քառ կիլոմետր տարածք»,-ասել է գեներալ Սիրսկին։ 

Նշենք, որ Կուրսկի մարզի ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը օգոստոսի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում վերահսկում են 28 բնակավայր։

Ուկրաինական զորքերը  Կուրսկի մարզ  ներխուժել եւ այնտեղ ամրացման գործողություններ սկսել են օգոստոսի 6-ին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը Կուրսկի ուղղությամբ կասեցրել են ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը։ Ռուսական ռազմական տելեգրամյան ալիքներն էլ պնդում են, որ ուկրաինական բանակը շարունակում է խորանալ մարզի խորքեր եւ արդեն օկուպացրել է Սուջա քաղաքի ծայրամասերը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանը կարող է հարվածել Իսրայելին առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Fox News
հաջորդը
ԱՄՆ-ն Մադուրոյին առաջարկել է հրաժարվել նախագահի պաշտոնից՝ թմրանյութերի գործով ներման դիմաց․ The Wall Street Journal

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն