• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանը կարող է Իսրայելի դեմ հարձակման անցնել այս շաբաթ․ Կիրբի

aliq 10:38 | 13.08.2024
aliq 10:38 | 13.08.2024
John Kirby
Լուս․՝ Susan Walsh-ի

Միացյալ Նահանգները համաձայն է հետախուզական այն գնահատականների հետ, որ Իրանը եւ Մերձավոր Արեւելքում նրա դաշնակիցները կարող են  Իսրայելի վրա հարձակվել արդեն այս շաբաթ, եւ Թեհրանին կոչ է արել դադարեցնել շարունակաբար սպառնալիքներ հնչեցնելը։  

ԱՄՆ նախագահի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Կիրբին հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը արեւմտյան մի քանի կարեւոր դաշնակից երկրների առաջնորդների հետ քննարկել է իրավիճակը եւ ընդգծել, որ Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում այն ​​տեղեկություններին, որ Իրանը շուտով կարող է հարձակվել Իսրայելի վրա՝ ի պատասխան Թեհրանում հուլիսի 31-ին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը:

«Պետք է պատրաստ լինենք, որ կարող է հետեւել հարձակման մեծ ալիք, այդ պատճառով, կրկնում եմ, մենք կրկնապատկել ենք մեր ուժային համակարգերը տարածաշրջանում, եւ նույնիսկ վերջին օրերին»,-նշել է Կիրբին:

Նրա խոսքերով ԱՄՆ-ն տարածաշրջանում զգալի ուժային կարողություններ ունի: 

«Մենք դիրքային փոփոխություններ կատարել ենք ընդամենը վերջին օրերի ընթացքում։ Նախագահը վստահ է, որ մենք ունենք հնարավորություն Իսրայելը պաշտպանելու համար»,-ասել է ԱՄՆ ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգողը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի հետ համատեղ հայտարարության մեջ Սպիտակ տունը, մասնավորապես, հայտարարել էր․ — «Մեր աջակցությունն ենք հայտնել Իսրայելի պաշտպանությանը՝ Իրանի ագրեսիայից եւ Իրանի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումների հարձակումներից»:

Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատար Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։

Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:

Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ն Մադուրոյին առաջարկել է հրաժարվել նախագահի պաշտոնից՝ թմրանյութերի գործով ներման դիմաց․ The Wall Street Journal
հաջորդը
ՌԴ Բելգորոդի մարզի Կրասնոյարուժսկի շրջանը լքել է շուրջ 11 հազար բնակիչ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն