• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայդենը հիմարություն էր արել՝ Ուկրաինային խոստանալով ՆԱՏՕ-ի անդամակցություն․ Թրամփ

aliq 14:51 | 13.08.2024
aliq 14:51 | 13.08.2024

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը երկար հարցազրույց է տվել միլիարդատեր Իլոն Մասկին։ Զրույցը հեռարձակվել է օգոստոսի 12-ին X սոցիալական ցանցով։ Թրամփը մասնավորապես քննադատել է գործող նախագահ Ջո Բայդենին ռուսական ներխուժումից առաջ Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամ դառնալու խոստումներ հնչեցնելու համար։ 

«Երբ ես հեռացա Ուկրաինայի հետ սահմանին սկսեցին մեծ բանակ ձեւավորել, այնպես չէ՞։ Եվ ես նայում էի դրան, ու մտածում, որ Պուտինը նման բան անում է, քանի որ գիտի թե ինչպես բանակցել։ Ես կարծում էի, որ նա դա անում է բանակցելու համար: Բայց հետո Բայդենը սկսեց հիմար բաներ ասել։ Օրինակ, նա ասաց, որ Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի երկիր։ Իսկ քանի դեռ գոյություն ունի ՆԱՏՕ-ն, Ռուսաստանը ասում է․ մենք դա երբեք թույլ չենք տա»,-ասել է Թրամփը։ 

Ըստ հանրապետական թեկնածուի ԱՄՆ-ն այս հայտարարությունն արել է, քանի որ երկիրը ղեկավարում է «ցածր IQ, շատ ցածր IQ ունեցող նախագահը»: 

ԱՄՆ նախկին նախագահը նաեւ հավելել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ միասին հաղթել է Գերմանիային Երկրորդ համաշխարհային պատերազմում, ինչպես նաեւ հաղթանակներ է տարել Ֆրանսիայի կայսեր Նապոլեոն Բոնապարտի զորքերի նկատմամբ։ Նրա կարծիքով Ռուսաստանը գիտի թե ինչեպս է պետք կոշտ պայքար մղել, մինչդեռ Ուկրաինայի պարագայում երկիրն ունի տղմարդկանց խիստ պակաս, որի պատճառով էլ մոբիլիզացվում են երիտասրդներն ու տարեց մարդիկ։ 

Հարցազրույցի ժամանակ Թրամփը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զգուշացրել է զերծ մնալ Ուկրաինայի վրա հարձակվելու ծրագրերից։ 

«Եվ ես ասացի Վլադիմիր Պուտինին. «Մի արա դա: Դու չես կարող դա անել, Վլադիմիր: Եթե ​​դա անես, վատ օրեր կգան։ Մի արեք դա»: Եվ ես նրան ասացի, թե ինչ կանեմ ի պատասխան նրա գործողությունների։ Իսկ նա ասաց․ «անհնար է»։ Ես էլ ասացի, որ «հնարավոր է»։ Եվ գիտեք, դա վերջին անգամն էր, որ մենք խոսեցինք: Նա երբեք չէր անի [եթե ես մնայի նախագահ]…։ Ես նրա հետ լավ հարաբերությունների մեջ էի։ Հուսով եմ, որ հիմա նույնպես նրա հետ լավ հարաբերություններ կունենամ: [Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության ղեկավար] Կիմ Չեն Ընի հետ էլ եմ լավ հարաբերություններ ունեցել»,-ասել է Թրամփը։ 

Հարցազրույցի զգալի մասը նախկին նախագահը նվիրել էր իր դեմ մահափորձին եւ ամերիկյան տնտեսության պետական կառավարման նվազեցմանը։ 

Խոսելով անօրինական ներգաղթյալների դեմ պայքարի մասին՝ նա խոստացել է իրականացնել  ԱՄՆ-ից ամենամեծ վտարումը։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆիդանն ու Բլինկենը քննարկել են Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում հակամարտությունների կարգավորմանն ուղղված հարցեր
հաջորդը
Հայ երիտասարդը խաղաղություն է երազում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն