• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսական բանակը Կուրսկի մարզում կասեցրել է ուկրաինական զորքերի առաջխաղացումը․ ՌԴ ՊՆ

aliq 17:01 | 13.08.2024
aliq 17:01 | 13.08.2024

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը օգոստոսի 13-ին հրապարակել է Կուրսկի մարզում տիրող իրադրության վերաբերյալ նոր տեղեկագիր։  

Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ «Հյուսիս» բանակային խումբը եւ ռեզերվային ուժերը բանակային ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի եւ հրետանու կրակային աջակցությամբ կարողացել են 24 ժամվա ընթացքում կասեցրել  Ուկրաինայի Զինված ուժերի շարժական խմբերի ռուսական տարածք զրահամեքենաներով ներխուժելու փորձերը։ 

Մարտական գործողություննեն ընթացել են մասնավորապես Կուրսկի մարզի Կորենեւսկի շրջանի Կաուչուկ, Օբշչի Կոլոդեզ, Սնագոստ եւ Ալեքսեեւսկի բնակավայրերի մոտ։ 

Թվրակած բնակավայրերից երեքը՝ Կաուչուկ, Օբշչի Կոլոդեզ եւ Ալեքսեեւսկի գյուղերը, ռուս-ուկրաինական պետական սահմանից գտնվում են ուղիղ գծով 26-28 կիլոմետր հեռավորության վրա։ 

Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ ռուսական ստորաբաժանումները հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի մեկ այլ հարձակում  Սուդժանսկի շրջանի Մարտինովկա գյուղի ուղղությամբ (սահմանից 14 կիլոմետր հեռավորության վրա), որի արդյունքում սպանվել է 15 ուկրաինացի զինվորական, խոցվել երկու զրահամեքենա եւ երկու ավտոմեքենա: Գերատեսչությունը նաեւ պնդում է, որ ռուսական զորքերը մաքրել են Օզերկի գյուղը (հավանաբար Բելովսկի շրջանի սահմանամերձ գյուղն է), որի արդյուքնում սպանվել է կրկին մինչեւ 15 ուկրաինացի զինվորական, ոչնչացվել Stryker չորս զրահափոխադրիչ եւ գերեւարվել Ուկրաինայի ԶՈւ վեց զինծառայող։

Երկուշաբթի օրը նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ  մարզի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Կուրսկի շրջանի 28 բնակավայրեր։ 

Նրա խոսքով, այդ 28 բնակավայրերում բնակվում է մոտ 2 հազար մարդ, որոնց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը օգոստոսի 6-ին ներխուժել են Կուրսկի մարզ եւ ամրացել սահմանային գոտում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը Կուրսկի ուղղությամբ կասեցրել են ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը։ Ռուսական ռազմական տելեգրամյան ալիքներն էլ պնդում են, որ ուկրաինական բանակը շարունակում է խորանալ մարզի խորքեր եւ արդեն օկուպացրել է Սուջա քաղաքի ծայրամասերը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ երիտասարդը խաղաղություն է երազում
հաջորդը
Ուկրաինան շահագրգռված չէ ՌԴ Կուրսկի մարզում տարածքներ գրավելով․ Ուկրաինայի ԱԳ նախարարություն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն