• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Մահմուդ Աբբասը

aliq 17:38 | 13.08.2024
aliq 17:38 | 13.08.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել այսօր՝ օգոստոսի 13-ին Նովո-Օգարեւոյում գտնվող Պուտինի նստավայրում, հայտնում է Կրեմլի կայքը։ 

Բանակցությունների ընթացքում, ինչպես հայտարարել է Կրեմլը, կողմերը մտադիր են քննարկել «երկկողմ համագործակցության հետագա զարգացման արդիական հարցերը», ինչպես նաեւ «կարծիքներ փոխանակել Մերձավոր Արեւելքում իրավիճակի վերաբերյալ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ներկա փուլի  եւ Գազայի հատվածում աննախադեպ հումանիտար աղետի լույսի ներքո»։ 

Հանդիպման սկզբում, ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն, Պուտինը նշել է, որ այն, Գազայի հատվածում կատարվողը, աննկատ չի մնում Ռուսաստանի կողմից՝ չնայած ուկրաինական պատերազմին։

«Բոլորը գիտեն, որ Ռուսաստանն այսօր, ցավոք պետք է իր շահերը պաշտպանի , իր ժողովրդին պաշտպանի զենքի միջոցով, բայց այն, ինչ կատարվում է Մերձավոր Արեւելքում, Պաղեստինում, իհարկե, աննկատ չի մնում»,-ասել է ՌԴ նախագահը։ 

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի իշխանությունները «մեծ ցավով եւ անհանգստությամբ են հետեւում Պաղեստինում ծավալվող հումանիտար աղետին», ասվում է Կրեմլի հրապարակված տեսանյութում։

«Առաջին հերթին, իհարկե, մենք մտահոգված ենք խաղաղ բնակչության շրջանում առկա մեծ կորուստներով։ Ըստ ՄԱԿ-ի՝ դա արդեն 40 հազար մարդ է կազմում, եւ հիմնականում կանայք ու երեխաներ են»,- ասել է Պուտինը։

Մահմուդ Աբբասն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին պաղեստինյան հարցում ունեցած նման դիրքորոշման համար եւ Ռուսաստանի Դաշնությանը անվանել է «պաղեստինի ժողովրդի ամենաթանկ բարեկամներից մեկը», գրում է TACC-ը։

Մահմուդ Աբբասը  այցով Մոսկվա է ժամանել օգոստոսի 12-ին, որի մասին նախօրեին հայտնել է փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։ Աբբասը նաեւ մտադիր է հանդիպումներ անցկացնել Մոսկվայում հավատարմագրված արաբական երկների դեսպանների հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինան շահագրգռված չէ ՌԴ Կուրսկի մարզում տարածքներ գրավելով․ Ուկրաինայի ԱԳ նախարարություն
հաջորդը
Ուկրաինական բանակը Կուրսկի մարզում վերահսկում է 74 բնակավայր․ Զելենսկի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն