• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է, որ չի ցանկանում Մերձավոր Արեւելքում հակամարտության ընդլայնում․ WSJ

aliq 15:48 | 15.08.2024
aliq 15:48 | 15.08.2024
Iran vs Israel

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Իրանի իշխանություններին տեղեկացրել է, որ չի ցանկանում  Մերձավոր Արեւելքում հակամարտության ընդլայնում։ Միեւնույն ժամանակ Վաշինգտոնում շարունակում են պահպանվել լուրջ մտավախություններ, որ Իրանը դեռ կհարվածի Իսրայելին՝ ի պատասխան հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում կատարելով ամերիկյացի պաշտոնյաներին։  

«Մենք գիտենք, որ նրանք ուշադրություն են դարձնում մեր հաղորդագրություններին, բայց մենք չգիտենք, թե որքանով դա կփոխի նրանց կարծիքը», — պարբերականին ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան: Ըստ պարբերականի հենց այս անորոշությունը Սպիտակ տանը պահում է լարվածության մեջ։ 

WSJ-ի փոխանցմամբ, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը դեռեւս չի կարող հստակեցնել, արդյո՞ք Իսրայելի տարածքի վրա Իրանի հարվածներն այս անգամ էլ ավելի ուժգին կլինեն, համեմատած ապրիլյան հարձաման հետ, որն իրականացվել էր ի պատասխան Սիրիայում Իրանի հյուպատոսության հրթիռակոծմանը, թե Թեհրանը ընդհանրապես չի պատասխանի Հանիեի սպանությանը։ 

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչը պարբերականին բացատրել է, որ Պենտագոնի անորոշությունը մասամբ պայմանավորված է Իրանի ռազմական ներուժի ավելացման հետ, որի հնարավորությունները բացահայտվել են Իսրայելի վրա ապրիլյան հարձակման ժամանակ։ Հրեական պետության վրա Իսլամական Հանրապետության հերթական զանգվածային հարձակման հավանականությունը ծայրահեղ անհանգստություն է առաջացնում Վաշինգտոնում:

Միացյալ Նահանգները տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին հինգերորդ սերնդի F-22 Raptor բազմանպատակային կործանիչներ եւ միջուկային էներգիայով աշխատող «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը Մերձավոր Արեւելք ուղարկելու որոշում է կայացրել։ Նման տեղաշարժերի նպատակը Իսրայելը եւ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները Իրանի հնարավոր հարձակումից պաշտպանելն է: Ավիակիրը, որի ժամանումը «ակնկալվում է առաջիկա շաբաթներին», կրում է հինգերորդ սերնդի F-35C կործանիչ-ռմբակոծիչներ։

Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատար Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։

Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:

Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդ ալ-Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բարձրունի․ սահմանում անցնում են «կանաչ» տեխնոլոգիաներին
հաջորդը
Կիեւն ու Մոսկվան բանակցում են Կուրսկի մարզում գերեվարված զինվորականների փոխանակման շուրջ․ Financial Times

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն