• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն Ուկրաինայի օկուպացված տարածքներից շուրջ հազար զինվորական է տեղափոխել Կուրսկի մարզ․ CNN

aliq 11:58 | 16.08.2024
aliq 11:58 | 16.08.2024

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Ուկրաինայի օկուպացված տարածքներից շուրջ մի քանի բրիգադներ են տեղափոխել Ռուսաստանի Կուրսկի մարզ՝ ուկրաինական զինված ուժերի հարձակմանը հակազդելու համար։ Այս մասին իրազեկ աղբյուրներին հղում կատարելով հայտում է CNN-ը՝ հավելելով, որ տեղափոխված զինվորականների թիվը հասնում է շուրջ հազարի։

Արեւմտյան հետախուզական ծառայություններին մոտ կանգնած երկու աղբյուրներ լրատվականին փոխանցել են, որ Ռուսաստանը դեռ չի պլանավորում իր ամենամեծ եւ լավագույն պատրաստված ստորաբաժանումները տեղափոխել Կուրսկի մարզ: Մեկ այլ աղբյուր էլ նշել է, որ դեռեւս զգալի տեղաշարժեր չեն նկատել, եւ ենթադրել է, որ դա կարող կապված լինել կամ տեղափոխումների սկզբնական փուլի, կամ էլ տեղափոխելու համար ոչինչ չունենալու հետ։ 

CNN-ի երրորդ զրուցակիցը նշել է, որ Ռուսաստանը Կուրսկի մարզի պաշտպանությունը, հավանաբար փորձում է ամրացնել հիմնականում չպատրաստված նորակոչիկներով։ 

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան էլ հավելել է, որ ՌԴ զինված ուժերը Կուրսկի մարզ են ուղարկել Լենինգրադի, եւ անգամ Կալինինգրադի ռազմական օկրուգի զինվորականներին։ 

CNN-ը նշում է, որ Ռուսաստանի զինված ուժերը հարյուր հազարի հասնող զինվորականներ ունեն Ուկրաինայի ճակատներում, ուստի «մի քանի հազարի տեղափոխումը կարճաժամկետ հեռանկարում կարող է լուրջ հետեւանքներ չունենալ»։ 

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Կիրբին CNN-ին ասել է, որ ռուս զինվորականները «որոշ ռեսուրսներ, որոշ ստորաբաժանումներ են տեղափոխում Կուրսկի մարզ՝ իբր հակազդելու ուկրաինացիների գործողություններին»:

Կիրբիի խոսքով՝ Ուկրաինայից զորքերի տեղափոխումը «չի նշանակում, որ Պուտինը հրաժարվել է Ուկրաինայի հյուսիս-արեւելքում կամ նույնիսկ հարավում՝ Զապորոժյեի նման վայրերում իրականացվող ռազմական գործողություններից»։ Նա հավելել է, որ «ռազմաճակատում դեռեւս ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում»։

Զրուցակիցներից մեկը ամերիկյան լրատվականին պատմել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը Կուրսկի շրջանում «տպավորիչ է ռազմական տեսանկյունից», սակայն Կիեւն այնտեղ է ուղարկել բավականին փորձառու զինվորականների, որոնց, ըստ նրա, կորցնել ուղղակի չի կարելի։ 

«Իսկ նրանց առաջնագծից տեղափոխելը Ռուսաստանին հնարավորություն է տալիս օգտվել առավելություններից եւ ճեղքել ճակատը»,- հավելել է պաշտոնյան։

Միեւնույն ժամանակ, CNN-ի մի քանի աղբյուրներ հաղորդել են, որ ԱՄՆ-ն չի ցանկանում Ուկրաինայի զինված ուժերին թույլատրել ամերիկյան հեռահար զենքերը օգտագործել Կուրսկի մարզում ընթացող հարձակումների համար, եւ դա ոչ թե էսկալացիայի ռիսկի պատճառով, այլ այն պատճառով, որ Վաշինգտոնը չի կարող Ուկրաինային ապահովել  այդքան շատ ATACMS հրթիռներով: Ամերիկյան իշխանությունները, ըստ լրատվականի զրուցակիցների, կարծում են, որ Ուկրաինան պետք է օգտագործի գոյություն ունեցող հրթիռները բռնակցված Ղրիմին հարվածելու համար։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ՊՆ կրկին հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին հաղորդագրությունը
հաջորդը
Բաքուն Հայաստանին մեղադրում է Ադրբեջան հոսող գետերը աղտոտելու մեջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն