• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայ-ռուսական դարավոր կապերը հնարավոր չէ չեղարկել պատմությունը վերաշարադրելու փորձով․ Կոպիրկին

aliq 16:07 | 16.08.2024
aliq 16:07 | 16.08.2024
Sergey Kopirkin

Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդներին կապում են դարավոր մշակութային եւ քաղաքակրթական կապերը եւ հոգեւոր մտերմությունը, եւ այդ փաստը հնարավոր չէ չեղարկել պատմությունը վերաշարադրելու որեւէ փորձով։ Նման հայտարարություն Օշականի ճակատամարտի 197-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ արել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այսօր, երբ դժվար ժամանակներ ենք ապրում, շատ կարեւոր է հիշել անցյալի դասերը։ Առանց դրա դժվար թե մենք կարողանանք հաջողությամբ եւ ադեկվատ կերպով դիմակայել այն մարտահրավերներին, որոնց այսօր բախվում ենք։ Ռուսաստանը անկեղծորեն է գնահատում  Հայաստանի հետ իր բարեկամությունը։ Մեր եղբայրական ժողովուրդներին կապում են մշակութային ու քաղաքակրթական դարավոր կապերն ու հոգեւոր մտերմությունը, եւ այս փաստը հնարավոր չէ չեղարկել պատմությունը վերաշարադրելու որեւէ փորձով»,-հայտարարել է Կոպիրկինը եւ հավելել․ «Չնայած այն Հայոց պատմության ութերորդ դասարանի նոր դասագրքից հանվել է Օշականի ճակատամարտին նվիրված պարբերությունը, մենք միշտ կհիշենք ու կհարգենք այդ հիշարժան օրերի հերոսներին»։ 

Նշենք նաեւ, որ նախօրեին էլ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարությունը քննադատել էր Հայոց պատմության ութերորդ դասարանի նոր դասագրքում XIX դարի սկզբին  Ռուսական կայսրության կողմից Հարավային Կովկասըը նվաճելու մասին պատմող գլխում իրադարձությունները որպես «բռնակցում» ներկայացնելը։  ՌԴ ԱԳՆ-ն դա որակել էր «պատմությունը վերաշարադրելու անամոթ ու ընդհանուր անցյալը խեղաթյուրող աննրբանկատ փորձ»։ 

«Կասկածի տակ դնել Ռուսական կայսրության, հետագայում էլ՝ ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի հատուկ դերը ներկայիս Հայաստանի ձեւավորման գործում, նշանակում է դեմ գնալ համընդհանուր հայտնի փաստերին։ Խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական անամոթ փորձի մասին է։ Արեւմտյան քարոզչության եւ քաղաքական ինժեներիայի լավագույն ավանդույթներում սպիտակը սեւ է կոչվում առանձին հայ գործիչների «թեթեւ ձեռքով», որոնք հատկապես եռանդով փորձում են ծառայել իրենց հովանավորներին», — հայտարարել էր ՌԴ ԱԳՆ-ն եւ հույս հայտնել, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ այդ բովանդակությամբ դասագիրքը մտնի դպրոցներ։ 

«Ազատություն» ռադիոկայանն էլ հայտնում է, որ Ռուսաստանի արտգործնախարարության կոշտ հայտարարությունից ժամեր անց Հայաստանի կրթության նախարարությունից հայտնել  են, որ ութերորդ դասարանի Հայոց պատմության դասագրքի համապատասխան հատվածը արդեն վերախմբագրված է։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ի՞նչ է արվում, որ Հայաստանը մեծ «ծերանոցի» չվերածվի
հաջորդը
Կատարը Իրանին կոչ է արել չհարվածել Իսրայելին Գազայում հրադադարի համար ընթացող բանակցությունների ժամանակ․ WP

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն