• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կատարը Իրանին կոչ է արել չհարվածել Իսրայելին Գազայում հրադադարի համար ընթացող բանակցությունների ժամանակ․ WP

aliq 16:55 | 16.08.2024
aliq 16:55 | 16.08.2024

Կատարի վարչապետ Շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ-Թանին Իրանի ղեկավարության հետ հեռախոսազրույցում Թեհրանին կոչ է արել զերծ մնալ Իսրայելի դեմ պատասխան գործողություններից՝ Գազայի հատվածում հրադադարի հաստատման շուրջ վերսկսված բանակցությունների ժամանակ, որի ընթացքում առաջընթաց է գրանցվել։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը (WP)՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակների երկու անանուն աղբյուրների։ 

Նրանց տեղեկությունների համաձայն՝ Կատարի ղեկավարությունը կարծում է, որ բանակցությունների ընթացքում Իրանի հարձակումը Իսրայելի վրա կարող է վտանգել Գազայում հակամարտության կարգավորման շուրջ գրանցված առաջընթացը, որը ձեռք է բերվել Դոհայում օգոստոսի 15-ից մեկնարկված երկօրյա խորհրդակցությունների ժամանակ։ 

Հրատարակության աղբյուրները նշում են, որ Կատարի վարչապետը բանակցությունների ընթացքում «Իրանին կոչ է արել դեէսկալացնել իրավիճակը եւ ընդգծել հանդարտ իրադրության պահպանման անհրաժեշտությունը»։ Նրանց խոսքով՝ էմիրության ղեկավարը Թեհրանին նաեւ զգուշացրել է հրեական պետությանը հարվածելու լուրջ հետեւանքների մասին այն պահին, երբ խորհրդակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել։ 

Իսրայելցի անանուն պաշտոնյան էլ պարբերականի հետ զրույցում պատմել է Գազայի հարցով բանակցությունների առաջին օրը գրանցված առաջընթացի մասին։ Նրա խոսքով՝ դա հրեական պետության ներկայացուցիչներին  հիմք է տվել շարունակել բանակցությունները Դոհայում։

Օգոստոսի 15-ին Դոհայում մեկնարկել է Գազայում հրադադարի հաստատմանը եւ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված իսրայելցիների ազատ արձակմանն ուղղված խորհրդակցությունների նոր փուլը։ Դրանք անցկացվում են իսրայելական պատվիրակության մասնակցությամբ՝ Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներն հրաժարվել են մասնակցել Դոհայի բանակցություններին, իսկ միջնորդներին կոչ արել կոնկրետ ծրագիր ներկայացնել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացման համար։ Միեւնույն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը ճաեպազրույցի ժամանակ հայտնել է, որ միջնորդները Վաշինգտոնին վստահեցրել են, որ պաղեստինյան շարժման ներկայացուցիչներն այսպես թե այնպես կմասնակցեն խորհրդակցությունների այս փուլին։

Հիշեցնենք, որ Դոհայում բանակցություննեն ընթանում են Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացման ֆոնին, որը սկսվել էր նախորդ ամիս ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատար Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։

Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:

Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդ ալ-Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ-ռուսական դարավոր կապերը հնարավոր չէ չեղարկել պատմությունը վերաշարադրելու փորձով․ Կոպիրկին
հաջորդը
Պուտինը կմեկնի Ադրբեջան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն