• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Կառուցվող նոր կամուրջները կրկին ժամանակավոր են

Տաթեւիկ Ճուղուրյան 15:30 | 19.08.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 15:30 | 19.08.2024
Կառուցվող նոր կամուրջներ

Լոռու մարզի յոթ բնակավայր՝ Ախթալան, Շամլուղը, Քարկոփը, Մեծ Այրումը, Փոքր Այրումը, Ճոճկանն ու Բենդիկը չորս օր արտաքին աշխարհի հետ կապ չեն ունենա։  Օգոստոսի 19-ից մեկնարկելու են Ախթալայի կամրջի կառուցման աշխատանքները։

Հետիոտնի անցուդարձը կամրջով միայն մեկ օրով է սահմանափակվելու։

Մայիսի 26-ի ջրհեղեղից մասնակի փլուզված կամրջի վրա ժամանակավոր մետաղական կամուրջ էր տեղադրվել։ Նորը նույնպես ժամանակավոր է լինելու։

Դավիթ Ղումաշյան«Կառավարությունը նպատակ ունի նախագծելու հիմնական կամուրջներ, որոնք երկար տարիներ ծառայելու երաշխիք կունենան։ Ախթալայում տեղադրվող կամուրջը մինչեւ 35 տոննա բեռ տեղափոխելու համար է նախատեսված։ Հիմա սահմանափակումներ կան, բայց նոր կամրջի դեպքում դրանք արդեն կվերանան»,- «Ալիք Մեդիա»-ին հայտնեց Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։

Ժամանակավոր կլինեն նաեւ աղետից տուժած Քարկոփի եւ Սանահին կայարանի կամուրջները։ Քարկոփի հետիոտնային կախովի կամուրջը կփոխարինվի մետաղականով, իսկ Սանահին կայարան թաղամասինը, ըստ համայնքի ղեկավարի, կմնա, բայց չի օգտագործվի․ մուտքերը կփակվեն՝ բնակիչների անվտանգության համար։

Սանահինում հիմա նոր կամուրջ է կառուցվում։ Աշխատանքները մեկնարկել են օգոստոսի հինգին։ Շինարարությունն իրականացնում է իրանական «Թունել Սադդ Արիանա» կազմակերպությունը, որը մասնագիտացած է էներգետիկ կառավարման, քաղաքաշինության, շրջակա միջավայրի աղտոտման վերահսկման, տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծման գործում։

Աբդուլլո Հակիմզոդան«Եթե ամեն բան բարեհաջող անցնի, մինչեւ ամսվա վերջ կավարտենք աշխատանքը։ Կամուրջը մետաղական է, հավաքովի։ Իրանում գործարան կա, որտեղ կառուցվել է կամուրջը։ Սա հատուկ, ոչ սովորական մետաղ է, 100 տարուց ավելի կծառայի ժողովրդին»,- ասաց շինաշխատանքները ղեկավարող Աբդուլլո Հակիմզոդան։

Նրա խոսքով՝ սա Իրանի ժողովրդի նվերն է աղետից տուժած մարդկանց։

Կառուցվող նոր կամուրջներՀինգ մետր լայնությամբ կամուրջը լիարժեք կապահովի երկկողմանի երթեւեկությունը։ Կամրջի երկու կողմերում 1,20 մետր լայնությամբ անցում է լինելու հետիոտնի համար։

Աղետի գոտում այս օրերին կամուրջներից բացի վերականգնվում են ջրհեղեղից փլված ճանապարհները։

Ալավերդի, Թումանյան փողոցՄասնավորապես Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի երեք  հատվածներում հողով լիցք է արվում, ինչից հետո ճանապարհը խճապատվելու է։ Ասֆալտապատում չի նախատեսվում, որովհետեւ դեռեւս լուծված չէ գետը եզերող հենապատերի կառուցման հարցը։

Ըստ Ալավերդու համայնքապետի՝ պրոֆեսիոնալ նախագծողներ են փնտրում, որովհետեւ «գետի ափի հենապատերի նախագծումն ամեն մարդու գործ չէ»։ Վստահեցնում են՝ նախագիծն ունենալուց հետո շինարարությունը չի ուշանա։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանը իրավականորեն պետք է վերացնի ոչ ողջամիտ պահանջները․ Բայրամով
հաջորդը
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ուկրաինա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն