• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը կոչ է անում չքաղաքականացնել ԱՄՆ նոր տրանսպորտային նախաձեռնությունները տարածաշրջանում

aliq 10:30 | 19.08.2024
aliq 10:30 | 19.08.2024
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ Բյուլ օղլի

Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին TACC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով նոր ճանապարհ կառուցելու ԱՄՆ նախագիծը չպետք է քաղաքականացվի։ Նրա հայտարարությունը հնչում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցի նախօրեին։ 

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նման քայլով Վաշինգտոնը չի դիտարկում  շրջանցել Ռուսաստանն ու Չինաստանը, եւ այդպիսով խաթարել հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունը դեսպանը նշել է․ «Ես չէի քաղաքականացնի այս հարցը։ Փաստն այն է, որ տրանսպորտային ցանկացած նախաձեռնություն ամենեւին չի նշանակում, որ երբ նոր միջանցք է բացվում, բոլորն անմիջապես թողնում են արդեն փորձարկվածն ու հարմարը եւ շտապում դեպի նոր երթուղի։ Սա բացարձակապես այդպես չի աշխատում։ Դա շատ ժամանակ է պահանջում, միջոցների մեծ ներդրումներ եւ շատ երկրների համաձայնություն»։ 

Ըստ դեսպանի տրանսպորտային տարբերակների բազմազանությունը միայն ավելի շատ պայմաններ է ստեղծում բիզնեսի զարգացման համար։ 

«Ի՞նչ է տրանսպորտային միջանցքը: Սա ապրանքներ եւ մարդկանց տեղափոխելու հնարավորություն է, սա առեւտուր անելու հնարավորություն է։ Որքան շատ ճանապարհներ լինեն, այնքան ավելի հարմար է բիզնեսով զբաղվելը եւ ավելի հարմար է առեւտուրը եւ զբոսաշրջությունը զարգացնելը։ Ցանկացած ճանապարհ տարածքների զարգացում է»,-ասել է Բյուլբյուլ օղլին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կլինի Պուտին-Ալիեւ հանդիպման գլխավոր թեմաներից
հաջորդը
Ադրբեջանը կրկին հայկական կողմին մեղադրում է դիրքերը գնդակոծելու մեջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն