• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երեւանը իրավականորեն պետք է վերացնի ոչ ողջամիտ պահանջները․ Բայրամով

aliq 15:12 | 19.08.2024
aliq 15:12 | 19.08.2024
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանը նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն Երեւանի բոլոր «ոչ ողջամիտ պահանջները» պետք է վերացվեն ոչ թե խոսքերով, այլ «իրավականորեն հիմնավորված ձեւով»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը «Известия» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։ 

«Ադրբեջանական կողմի դիրքորոշումն այն է, որ մենք նպատակաուղղված ենք Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց մենք լիովին հավատարիմ ենք այն գծին, որ բոլոր այն անհիմն պահանջները, բոլոր այն անհիմն դիրքորոշումները, որոնք Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է տասնամյակներ շարունակ, պետք է ամբողջությամբ վերցվեն»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։ 

Բայրամովը նաեւ նշել է, որ նման գործընթացը չպետք է տեղի ունենա հայտարարությունների եւ հռչակագրերի մակարդակով, այլ պետք է ամրագրվի իրավաբանորեն։ 

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ Բաքուն երբեք չի հրաժարվել Հայաստանի հետ բանակցությունների տարբեր հարթակներից, իսկ ռուսական հարթակը ադրբեջանական կողմի համար միշտ էլ ընդունելի է եղել։

«Բանակցային գործընթացների համար հանդիպումների տարբեր ձեւաչափին մենք պատրաստ ենք։ Այդ նպատակով մենք օգտագործում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ եւ երկկողմ ձեւաչափը։ Մենք նաեւ երբեք չենք հրաժարվել տարբեր հարթակներից։ Ռուսաստանի Դաշնության հարթակը միշտ ընդունելի է եղել մեզ համար, եւ բնականաբար, այսուհետ մենք պատրաստ ենք օգտագործել այս հարթակը»,-հայտարարել է Բայրամովը։

Նշենք, որ Հայաստանը տարբեր մակարդակներով բազմիցս է հայտարարել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը մեկ ամսում ամբողջականացնելու եւ ստորագրելու մասին։ 

Բաքուն էլ չնայած  շարունակում է պնդել, որ խաղաղության պայամանգրի հետ կապված գրեթե բոլոր խոչնդոտները վերացած են, այնուամենայնիվ նոր պայմաններ է առաջ քաշում եւ հայտարարում, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոփոխվի, քանի որ այն իր մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։ 

Ավելին, ադրբեջանական կողմը նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր օգնական Հիքմեթ Հաջիեւի մակարդակով արդեն առաջարկել է մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը նախաստորագրել դրա սկզբունքներն ընդհանրացնող նախնական փաստաթուղթ, որին հայկական կողմը դեռեւս չի արձագանքել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ն ուրախ կլինի, եթե կարողանա հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայամանգրի ստորագրմանը․ Պուտին
հաջորդը
Կառուցվող նոր կամուրջները կրկին ժամանակավոր են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն