• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բլինկենն ու Նեթանյահուն բանակցել են մոտ երեք ժամ

aliq 18:03 | 19.08.2024
aliq 18:03 | 19.08.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի Երուսաղեմում անցկացրած բանակցությունները տեւել են մոտ երեք ժամ։ Այս մասին հայտնում է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։

«Հանդիպումն ավարտվել է, այն դրական էր եւ լավատեսական տրամադրված»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նեթանյահուի գրասենյակը հավելել է, որ «վարչապետը վերահաստատել է Իսրայելի հավատարմությունը առեւանգվածներին ազատ արձակելու ամերիկյան վերջին առաջարկին», որը «հաշվի է առնում Իսրայելի անվտանգության կարիքները»։ 

Այս ամենի ֆոնին էլ Sky News Arabia-ն հղում կատարելով իրազեկ աղբյուրներին գրում է, որ ԱՄՆ-ն, որը Կատարի եւ Եգիպտոսի հետ միջնորդում է Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջեւ բանակցություններում, առաջարկել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի նախագծում ներառել դրույթ, որը նախատեսում է միջազգային կոնտինգենտի ստեղծում՝ Ռաֆահի անցակետը վերահսկելու համար:

Ամերիկյան կողմի առաջարկով միջազգային կոնտինգենտը պետք է ձեւավորվի Եգիպտոսի, ԱՄՆ-ի եւ Պաղեստինի ազգային վարչակազմի մասնակցությամբ։ Նրանց կարող է միանալ նաեւ դեռ 2005 թվականին համաձայնեցված եվրոպական առաքելության մի մասը։

Sky News Arabia-ի աղբյուրները հայտնել են նաև, որ ամերիկյան կողմի առաջարկած համաձայնագրի նախագծի մեկ այլ կետ նախատեսում է իսրայելական ուժերի դուրսբերում Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանային գոտուց, որը կոչվում է Ֆիլադելֆիայի միջանցք։ Սակայն, ըստ հեռուստաալիքի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է այս առաջարկը։

Երկուշաբթի օրը Բլինկենը հանդիպել էր նաեւ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ եւ Գազայի հատվածի շուրջ բանակցությունների ընթացիկ փուլն, որն անցկացվել է Կատարում, անվանել «վերջին հնարավորություն»՝ պատանդների վերադարձն ու հրադադարի հաստատումը ապահովելու համար: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Դոհայում մեկնարկել էր Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն ու ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված իսրայելցիների ազատ արձակելուն ուղղված բանակցությունների նոր փուլը։ 

Հանդիպումից հետո հակամարտող կողմերի միջեւ որպես միջնորդ երկրներ հանդիսացող Եգիպտոսի, Կատարի եւ Միացյալ Նահանգների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ բանակցություններն անցել են «դրական մթնոլորտում»։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ հանդիպումը, մինչեւ շաբաթվա վերջ անցկացնել Կահիրեում։ 

Ինչպես նշվում է տեքստում, տեխնիկական խմբերն առաջիկա օրերին կշարունակեն մշակել համաձայնագրի հիմնական կետերի իրականացման համար անհրաժեշտ մեխանիզմներն, որոնց թվում կլինեն Գազայի հատվածում պահվող պատանդների եւ իսրայելական բանտերում պահվող պաղեստինցիների փոխանակման, ինչպես նաեւ Գազայում հումանիտար իրավիճակի հետ կապված հարցրեը։ 

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն էլ ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, որ Գազայում հրադադարը գնալով առավել իրատեսական է դառնում եւ նախազգուշացրել էր Մերձավոր Արեւելքի կողմերին չխաթարել համաձայնության հասնելու համար ընթացող բանակցությունները: 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինն ու Ալիեւը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների ներկա վիճակը
հաջորդը
Նախագահ Զուրաբիշվիլին մեզ կոչ էր անում երկրորդ ճակատ բացել․ Կոբախիձե

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն