• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Դեմոկրատները հաստատել են Հարիսի թեկնածությունը նախագահական ընտրությունների համար

aliq 10:56 | 21.08.2024
aliq 10:56 | 21.08.2024

Դեմոկրատական ​​կուսակցության պատվիրակները հաստատել են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը նոյեմբերին սպասվող նախագահական ընտրությունների համար։ Քվեարկությունը անցկացվել է Չիկագոյում՝ օգոստոսի 20-ին՝ դեմոկրատների համազգային նիստի ժամանակ, որից հետո Վիսկոնսիում գտնվող Հարիսը ընդունել է կուսակցության անունից նախագահի թեկնածությունը։

Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ տեղի ունեցածը ունի սիմվոլիկ նշանակություն, քանի որ Հարիսը եւ իր փոխնախագահի թեկնածու, Միննեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը արդեն ակտիվորեն ներգրավված են նախընտրական քարոզարշավի մեջ։  

«Մեզ համար մեծ պատիվ է ձեր թեկնածունները դառնալու համար։ Սա արշավ է, որը կառուցված է ժողովրդի ուժի վրա, եւ մենք միասին նոր ուղի ենք կերտելու ապագայում»,- ասել է Հարիսը տեսաուղերձում:

Օգոստոսի սկզբին Հարիսը եւ Ուոլզը արդեն դարձել էին դեմոկրատական ​​կուսակցության պաշտոնական թեկնածուները՝ առցանց քվեարկության արդյունքում ձայների մեծամասնություն ստանալուց հետո: 

Սպասվում է, որ Հարիսը ելույթ կունենա Չիկագոյում Դեմոկրատական կուսակցության համազգային նիսիտի վերջին օրը՝ օգոստոսի 22-ին։ 

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Ենթադրվում էր, որ Դեմոկրատական ​​կուսակցությունը կներկայացնի գործող նախագահ Ջո Բայդենը, սակայն հունիսի 27-ին հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանավեճից հետո, որը համարվեց տապալված, դեմոկրատների շրջանում նրա պայքարից հրաժարվելու կոչերը սկսել էին էլ ավելի հաճախակիանալ։ Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու եւ ԱՄՆ փոխնախագահ Հարիսի թեկնածությանը սատարելու մասին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանը դիմել է ԲՐԻԿՍ-ին միանալու համար
հաջորդը
Բայդենը հաստատել է ԱՄՆ նոր միջուկային զսպման դոկտրինը․ The New York Times

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն