• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայդենը հաստատել է ԱՄՆ նոր միջուկային զսպման դոկտրինը․ The New York Times

aliq 11:34 | 21.08.2024
aliq 11:34 | 21.08.2024
Joe Biden

ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը դեռ մարտին հաստատել է երկրի խիստ գաղտնի ռազմավարական միջուկային նոր ծրագիրը: Այս մասին հայտնում է The New York Times-ը։ 

Եթե ​​նախկինում միջուկային զսպման քաղաքականությունն ուղղված էր հիմնականում ԽՍՀՄ-ի դեմ, ապա այժմ ԱՄՆ-ի նոր ռազմավարական միջուկային ծրագրը ուշադրությունը կկենտրոնացնի Չինաստանի վրա, որն ավելի արագ է ընդլայնում իր միջուկային զինանոցը, քան մյուս պետությունները։

Պենտագոնը կարծում է, որ Չինաստանի զինանոցը հաջորդ տասնամյակի ընթացքում մրցունակ կլինի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջուկային զինանոցների հետ: 

Սպիտակ տունը նախկինում չէր հայտարարել, որ Բայդենը հավանություն է տվել վերանայված ռազմավարությանը, որը կոչվում է «Միջուկային ուժերի կիրառման ուղեցույց», որում նաեւ առաջին անգամ նշվում էր Չինաստանի, Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի հնարավոր համակարգված միջուկային մարտահրավերներին դիմագրավելու համար ԱՄՆ-ի նախապատրաստելու մասին: 

Գրեթե չորս տարին մեկ թարմացվող փաստաթուղթը խիստ գաղտնի է, եւ չեն հրապարկվում դրա էլեկտրոնային պատճենները։ Դրա միայն թղթային պատճենների մի փոքր մասն է բաժանվել ազգային անվտանգության գործակալությունների եւ Պենտագոնի փոքր թվով պաշտոնյաներին: 

Հավանականությունը, որ ԱՄՆ հակառակորդները կարող էին համակարգել միջուկային սպառնալիքները՝ ամերիկյան միջուկային զինանոցը գերազանցելու համար, նախկինում անհավանական էր թվում: Սակայն Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ձեւավորվող գործընկերությունը, ինչպես նաեւ սովորական զենքերը, որոնք Հյուսիսային Կորեան եւ Իրանը մատակարարում են Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմի համար, հիմնովին փոխել են Վաշինգտոնի մտածելակերպը, նշում է New York Times-ը: 

Պարբերականը նշում է, որ նոր փաստաթղթի առկայությունը հիշեցնում է, որ նյեմբերին սպասվող նախագահական ընտրությունների հաղթողը առերեսվելու է առավել ոչ ստաբիլ եւ փոփոխված միջուկային լանդշաֆտի հետ, քան օրինակ, երեք տարի առաջ էր։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս սպառնացել է Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառել, այդ թվում՝ 2022 թվականի հոկտեմբերին տեղ գտած ճգնաժամի ժամանակ, երբ նախագահ Բայդենը եւ  նրա օգնականները, ուսումնասիրելով ռուս բարձրաստիճան հրամանատարների միջեւ խոսակցությունների գաղտնալսումները, մտավախություն ունեին, որ միջուկային զենք օգտագործելու հավանականությունը կարող է հասնել 50 տոկոսի կամ նույնիսկ ավելիի, նշում է ամերիկյան պարբերականը: 

Սպասվում է, որ վերանայված ռազմավարության չգաղտնազերծված մասը կուղարկվի Կոնգրես՝ մինչեւ Բայդենի նախագահության ժամկետի ավարտը հաստատելու համար, նշում է Reuters-ը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դեմոկրատները հաստատել են Հարիսի թեկնածությունը նախագահական ընտրությունների համար
հաջորդը
Հայաստանում «Արեւմտյան նեղոսի տենդով» վարակվածների թիվը հասել է 58-ի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն