• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լեհաստանը հրաժարվել է Գերմանիային արտահանձնել «Հյուսիսային հոսք» գազատարի պայթունի համար մեղադրվողին

aliq 12:49 | 21.08.2024
aliq 12:49 | 21.08.2024
Nord Stream

Երբ Լեհաստանի դատախազությունը հայտարարեց, որ Գերմանիայի խնդրանքով չի կարող ձերբակալել Բալթիկ ծովով դեպի Եվրոպա գազ մատակարարող «Հյուսիսային հոսք» խոհովակաշարի պայթյունների մեջ մասնակցության համար կասկածվող ուկրաինացուն, Բեռլինը որոշել է դիմել Լեհաստանի կառավարությանը: Սակայն գերմանական կողմը այս անգամ եւս մերժում է ստացել, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներից ստացված տեղեկություններին։

Գերմանիան դեռեւս հունիսին է Լեհաստան ուղարկել ուկրաինացի ջրասուզորդ Վլադիմիր Ժուրավլեւի ձերբակալման խնդրանքը, ով կասկածվում է գազատարի պայթյունների մեջ: Սակայն լեհ դատախազները հրաժարվել են ձերբակալել նրան, քանի դեռ գործը չի վերանայվել Ներքին անվտանգության գործակալության կողմից:

Մերժում ստանալուց հետո հուլիսի 2-ին Վարշավա էր ուղեւորվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորած նախարարների պատվիրակությունը՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի կառվարության հետ համատեղ նիստ անցկացնելու համար։ 

Գերմանական պատվիրակությունը խնդրել էր լեհ գործընկերներին ապահովել ձերբակլման խնդրանքի կատարումը։ Սակայն լեհ բարձրաստիճան պաշտոնյան մասնավոր ձեւով գերմանացի գործընկերոջը ասել էր, որ ցանկացած պոտենցիալ կասկածյալ, որը կարող է դերակատարում ունենալ խողովակաշարի ոչնչացման մեջ, «պետք է պարգեւատրվի մեդալներով, ոչ թե ձերբակալվի», գրում է WSJ-ը:

Պարբերականի զրուցակիցներից մեկն էլ պատմել էր, որ հուլիսի 6-ին կասկածյալը մեքենայով լքել է Լեհաստանը եւ մեկնել Ուկրաինա։ Նա նշել էր, որ մնացած կասկածյալները նույնպես գտնվում են Ուկրաինայում, որն իր քաղաքացիներին չի արտահանձնում։ 

Պայթյունները Բալթիկ ծովով անցնող «Հյուսիսային հոսք-1» եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարներում տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ի գիշերը՝ Դանիայի Բորնհոլմ կղզու մոտակայքում։ Պայթյունների հետեւանքով վնասվել էին չորս գազատարներից երեքը։

Օգոստոսի կեսերին The Wall Street Journal-ը մանրամասն նյութեր հրապարակեց հետաքննության արդյունքների վերաբերյալ։ Պարբերականը պարզել էր, որ գազատարների պայթեցման օպերացիան ծրագրվել էր 2022 թվականի մայիսին մի խումբ ուկրաինացի սպաների կողմից։

WSJ-ի փոխանցմամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սկզբում հավանություն է տվել ծրագրին, սակայն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը տեղեկանալով դրա մասին, խնդրել էր նրան հրաժարվել գործողությունից։ Ուկրաինայի նախագահը պահանջել է դադարեցնել նախապատրաստական ​​աշխատանքները, սակայն Վալերի Զալուժնին, ով այն ժամանակ զբաղեցնում էր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը, անտեսել է հրամանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանում «Արեւմտյան նեղոսի տենդով» վարակվածների թիվը հասել է 58-ի
հաջորդը
Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ գյուղերում առաջին անգամ գազ կտեսնեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն