• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Fars-ի տվյալներով Ռաիսիի ուղղաթիռը կործանվել է գերծանրաբեռնվածության պատճառով․ ԶՈՒ-ն հերքում է

aliq 12:03 | 22.08.2024
aliq 12:03 | 22.08.2024

Իրանի նախագհ Էբրահիմ Ռաիսիին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին եւ այլ պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառները եղել են եղանակային վատ պայմաններն ու գերծանրաբեռնվածությունը՝ ավելորդ ուղեւորների պատճառով։ Այս մասին օգոստոսի 21-ին հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ վկայակոչելով հետախուզական ծառայություններում իր աղբյուրներին։ 

Ավելի ուշ Իրանի բանակի գլխավոր շտաբը հերքել է գործակալության հրապարակած տեղեկությունը եւ այն անվանել «սուտ»։ 

Fars-ի աղբյուրը նշել է, որ նախագահի ուղեւորության ժամանակ, ըստ անվտանգության ստանդարտ միջոցառումների, ներառվել են երկու տեսակի ուղղաթիռներ, սակայն  անվտանգության ապահովման համար սահմնաված ​​միջոցառումների համաձայն ուղղաթիռները չեն ունեցել Գլոբալ տեղորոշման համակարգ (GPS)։ Բացի այս, ուղղթիռը օդ է բարձրացել սահմանված ժամանակից ավելի ուշ, երբ եղանակային պայմանները արդեն եղել են անբարենպաստ։ 

«Ողղաթիռը, որը տեղափոխել է Շահիդ Ռաիսիին, ունեցել է թվթվ երկու ավելորդ ուղեւոր, քան նախատեսված է եղել անվտանգության միջոցառումներով։ Ուստի, երբ օդաչուն նկատել է մառախուղը եւ փորձել ուղղաթիռը հասցնել անհրաժեշտ բարձրության վրա, նա դրա համար բավարար ուժ չի ունեցել, եւ սահմանափակ տեսանելիության պայմաններում տեղի է ունեցել բախում է լեռան հետ»,-գործակալությանը հայտնել է աղբյուրը։ 

Fars-ը գրել է, որ հետաքննության շրջանակներում Իրանի հետախուզական ծառայությունները ստուգել են «մոտ 30 հազար մարդու», որի արդյունքում բացառվել է այն հավանականությունը, որ նախագահի ուղղաթիռի կործանման պատճառը կարող էր լինել մարդկային սխալը։

Աղբյուրը նաեւնշել է, որ ուղղաթիռի մեջ որեւէ քիմիական կամ թունավոր նյութի օգտագործման հետքեր չեն հայտնաբերվել։ Նա նաեւ բացառել է ուղղաթիռի էլեկտրոնային համակարգերի վրա հեռահար ազդեցության եւ դիվերսիայի հնարավորությունը։ 

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է հրապարակման մեջ առկա տեղեկությունները՝ նշելով․ «Fars գործակալության տեղեկությունները, թե ուղղաթիռի կործանման գործոններից մեկը եղել է եւս երկու ուղեւորի առկայությունը, հակառակ անվտանգության արձանագրություններին, ինչի պատճառով իբր ուղղաթիռը բավարար ուժ չի ունեցել անհրաժեշտ բարձրությունը հավաքելու համար, կեղծ է»։

Թե որն է այս դեպքում երեք ամիս առաջ տեղի ունեցած աղետի իրական պատճառը, իրանցի զինվորականները մինչ այժմ չեն ներկայացնում։ 

Հիշեցնենք, որ աղետը տեղի էր ունեցել մայիսի 19-ին Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգում։ Այդ ժամանակ նախագահ Ռաիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ սահմանային Արաքս գետի վրա նոր ամբարտակի շահագործման հանձնման արարողությունից։ 

Նախագահից բացի աղետի հետեւանքով զոհվել էին նաեւ Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Իրանի Արեւելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալիք Ռահմեդին եւ Թավրիզ նահանգի այաթոլլա Ալի Հաշեմին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բայդենը Նեթանյահուի հետ զրույցի ժամանակ ընդգծել է Գազայում հրադադարի հրատապությունը
հաջորդը
Կուրսկի մարզում հարձակման շուրջ Կիեւը չի խորհրդակցել Բեռլինի հետ․ Շոլց

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն