• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքվում ձերբակալվել է Հայաստանի հետ խաղաղության կողմնակից գիտնական Բահրուզ Սամեդովը

aliq 17:58 | 22.08.2024
aliq 17:58 | 22.08.2024
Բահրուզ Սամեդով

Հայաստանի հետ խաղաղության կողմնակից, Ադրբեջանում Իլահմ Ալիեւի ռեժիմի քննադատ եւ հայտնի ադրբեջանցի գիտնական Բահրուզ Սամեդովը ձերբակալվել է պետական ​​դավաճանության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է OC Media-ն, որի հետ նա համագործակցում էր։ 

Սամեդովի անհետացման մասին հաղորդումները հայտնվեցին չորեքշաբթի երեկոյան, երբ իր ընկերներն ու գործընկերները պատմել էին, որ նա չի ներկայացել նախատեսված հանդիպումներին եւ չի արձագանքել հաղորդագրություններին:

Արդեն այսօր՝ օգոստոսի 22-ի առավոտյան նրա ընտանիքի անդամները հաստատել են, որ նա ձերբակալվել է նախօրեին երեկոյան, իսկ իրենց բնակարանը ենթարկվել խուզարկման։

Ինչպես Turan գործակալությանը պատմել է Բահրուզի տատիկ Զիբեյդան, ձերբակալությունից եւ խուզարկությունից հետո իրեն զանգահարել է Վաֆա անունով մի կին, ներկայացել որպես փաստաբան եւ հայտնել, որ Սամեդովը մեղադրվում է դավաճանության մեջ, քանի որ գտնվել են նրա նամակագրությունները հայերի հետ, որոնց հրահանգով իբր նա գրել է Ադրբեջանի իշխանություններին քննադատող հոդվածներ։ 

«Բահրուզը եղել եւ մնում է կարեւոր ձայն խաղաղության հիմնախնդրի վերաբերյալ բանավեճերի եւ լրատվամիջոցների մեկնաբանության մեջ, եւ ես հուսով եմ, որ նա որքան հնարավոր է շուտ ազատ կարձակվի», — X-ի էջում գրել է Սամեդովին լավ ճանաչող եւ Արցախյան հակամարտությունն ուսումնասիրող բրիտանացի հետազոտող Լոուրենս Բրոերսը: 

Անձամբ երիտասարդ գիտնականը, հայտնի է Հայաստանի հետ խաղաղասիրական ​​հայացքներով։

Իրավապաշտպանները նշում են, որ  Ադրբեջանում Իլհամ Ալիեւի իշխանության գալուց ի վեր վերջին ամիսներին ամենախոշոր ռեպրեսիաներն են տեղի ունենում։ Նրանց տվյալներով, այժմ երկրում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ, ինչը երբեք չի եղել նրա կառավարման 20-ամյա ժամանակահատվածում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինան փորձել է հարվածել Կուրսկի ատոմակայանին․ Պուտին
հաջորդը
Ավելի քան 133 հազար մարդ լքել է Կուրսկի մարզի սահմանամերձ շրջանները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն