• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կուրսկում ուկրաինական հարձակումը կանգնեցնելու համար ՌԴ-ն կուղարկի ժամկետային զինծառայողներին. Bloomberg

aliq 11:25 | 23.08.2024
aliq 11:25 | 23.08.2024

Ռուսական հարամանատարությունը որոշել է Դոնբասի ճակատից նոր ուժեր չտեղափոխել Կուրսկի մարզ՝  Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը կանգնեցնելու համար։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրին, ով տեղյակ է հարցի շուրջ քննարկումների ընթացքին։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) ավելի վաղ հայտնել էր, որ մի շարք ռուսական զորքեր, հավանաբար, հարավային եւ արեւելյան Ուկրաինայից տեղափոխվել են Կուրսկի մարզ, սակայն այդ զորքերը առաջնագծում չեն եղել:

Bloomberg-ի աղբյուրը նշել է, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ գործողությունը, որը շարունակվում է արդեն երրորդ շաբաթը «անհարմար դրության մեջ է դրել Կրեմլին», իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «ողջ ուժերով պայքարում է արդյունավետ պատասխան կազմակերպելու եւ ներխուժումը հետ մղելու համար»։ Սակայն, միեւնույն ժամանակ, ռուս զինվորականները չեն փոխում Դոնեցկի շրջանը գրավելու իրենց ծրագրերը եւ չեն ծրագրում թուլացնել հարձակողական գործողությունները ռազմաճակատի այս հատվածում։

Նախորդ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը առաջխաղացում են կատարել Դոնեցկի մարզի Պոկրովսկի շրջանում, որը Դոնբասում ուկրաինական բանակի կարեւոր նյութատեխնիկական ապահովման հանգույցն էր: Տեղի իշխանություններն բնակիչներին արդեն կոչ են արել շտապ հեռանալ քաղաքից։

Պարբերականի հետ զրույցում ռազմական վերլուծաբան Յան Մատվեեւը  կարծիք է հայտնել, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի գրավված տարածքները վերադարձնելու համար ռուսական կողմից կպահանջվի 40-ից 50 հազար զինվորական։ 

Bloomberg-ի աղբյուրն էլ հայտնել է, որ հակահարձակողական գործողությունների մեջ Կրեմլը մտադիր է օգտագործել  ժամկետային զինծառայողներին։ Պաշտոնապես Կուրսկի մարզում ժամկետային զինծառայողների տեղակայումը չի խախտում նրանց Ուկրաինա պատերազմի չուղարկելու մասին Ռուսաստանի իշխանությունների խոստումը։ 

Գերված ռուս ժամկետային զինծառայողների մասին տեղեկատվությունը սկսել է հայտնվել Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման առաջին իսկ օրվանից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անկախության հռչակագրի ընդունումից հետո մեր պատկերացումները փոխվել են․ Փաշինյան
հաջորդը
Հարիսը խոստանում է լինել բոլորի նախագահը եւ աջակցել Ուկրաինային ու Իսրայելին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն