• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ուղիղ կապով՝ Ֆրանսիայից Ջրառատ

Աննման Մինասյան 15:30 | 23.08.2024
Աննման Մինասյան 15:30 | 23.08.2024
«Այո» ֆրանսիական կազմակերպություն

Թե ինչու է Շիրակի մարզի Ջրառատ գյուղը «Ջրառատ» կոչվում, մեծ հարց է. ի՞նչ ջրառատ, եթե 1500 հեկտար վարելահողերն անջրդի են՝ մշակվում են անձրեւի հույսով:

Ջրառատը Շիրակի մարզի հարավարեւելյան կողմի ամենածայրամասում է՝ սարերի ու բլուրների գագաթին: «Ջրով առատ չենք, բայց սրտերս է մեծ, մեր գյուղ մտնող յուրաքանչյուր հյուր դա զգացել է անմիջապես»-ասում է ջրառատցի Ահարոն Ոսկանյանը:

Նա պատմում է, որ նախկինում գյուղում չորս մեծ աղբյուր է եղել՝ սարերից իջնող պարզ ու սառնորակ ջրով ապահովել բնակիչներին օրը 24 ժամ: Հետագայում ջրագծերով ամեն մեկն իր տուն է հասցրել ջուրը, բայց ցավոք, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ այստեղ գլոբալ տաքացումն իր գործն արել է. խմելու ջուրը սակավացել է, ամռան ամիսներին երբեմն չի բավարարում գյուղի պահանջները:

Ահարոն ՈսկանյանՈռոգման համակարգ գյուղում երբեք չի եղել՝ աշխարհագրական դիրքը թույլ չի տալիս, ուղիղ սարերի գլխին են ապրում: Ջուր չլինելը սակայն պատճառ չէ, որ ջրառատցին հող չմշակի: «Հիմնականում վարսակ ենք ցանում, թեեւ քիչ, բայց բերք ստանում, անասնապահությամբ ենք զբաղվում»,- ասում է Ոսկանյանը:

Գյուղում այս ամառը տարբեր էր ամեն տարվանից: Շուրջ չորս տասնյակ ֆրանսիացի երիտասարդներ՝ տարբերվող արտաքինով, ջրառատցիներին անծանոթ վարքուբարքով, արդեն ամսից ավելի ապրում են Ջրառատում:

Երիտասարդները Ֆրանսիայի տարբեր քաղաքներից են, «Այո» ֆրանսիական կազմակերպության անդամներ: «Շեն» ԲՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում այս տարի Ջրառատ են եկել:

«Այո» ֆրանսիական կազմակերպությունը ինչպես Հայաստանի բազմաթիվ հեռավոր գյուղերում, այնպես էլ Ջրառատում մարզամշակութային ճամբարներ է կազմակերպել, խմբակների համար նախատեսված դահլիճն ու հանդերձարանն է վերանորոգել: Ներդրվող գումարներն ապահովել են Ֆրանսիացի եւ ֆրանսիայում ապրող երիտասարդների, ուսանողների փոքր հանգանակություններով: Շուրջ 15 հազար եւրո կազմակերպությունն է ներդրել, ֆինանսապես աջակցել է նաեւ Ախուրյանի համայնքապետարանը:

ԿամիլԽմբի անդամներից Կամիլը տպավորված է մարդկանց ջերմ ընդունելությունից, վստահեցնում է՝ որ գնալուց հետո իր կյանքում բան փոխված կլինի. «Մեր օրերում մարդկային այսքան ջերմություն ամեն տեղ չես գտնի»:

Ալիս Մարի ԼուսյոնԱլիս Մարի Լուսյոն Ֆրանսիայի Լիոն քաղաքից է, խմբի հետ առաջին անգամ է գալիս Հայատան: Ճամբարում նկարչություն է դասավանդել ջրառատցի ճամբարականներին, զարմացել, որ այդքան տաղանդավոր երեխաներ են ապրում հեռավոր գյուղում:

Թոմա ՎեյոնԹոմա Վեյոն խմբի պատասխանատուն է, ասում է՝ հետ գնալը դժվար է, գյուղի բնակիչների հետ բարեկամացել են: Զարմացել է բարձր սարերի առատությունից եւ մարդկանց ծայրահեղ հյուրասեր լինելուց: «Երբեք չեմ մոռանա, թե ինչպես գյուղի վարչական ղեկավար Հովհաննեսը մեզ տարավ դաշտ զբոսանքի, որտեղ սովորեցրեց հայկական խորոված պատրաստել, դաշտում խորովածի համն անմահական էր»,-ասում է Թոման:

Օլիվիե ԴըկոտինՀրաժեշտից առաջ Ֆրանսիական կազմակերպության իրականացրած աշխատանքներին ծանոթանալու նպատակով Ջրառատ էր այցելել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Դեսպանը շրջել է վերանորոգված կենտրոնում, իր ձեռքով ավարտին հասցրել սրահի որմնանկարը:

Նա մասնակցել է նաև կամավորների կազմակերպած միջոցառմանը, որտեղ հայ և ֆրանսիացի երիտասարդները շուրջպար են բռնել հայկական թամզարայի հնչյունների ներքո:

«Այո» կազմակերպություն«Ուրախ ենք, որ հայերի եւ ֆրանսիացիների համատեղ ջանքերով ստեղծվում է մշակութային մի վայր, որտեղ երեխաները մշակութային գործունեություն կծավալեն: Սա ոչ միայն կառավարությունների, այլեւ երկու ժողովրդի մեջ համագործակցության վառ խորհրդանիշ է»-ասել է դեսպանը:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հնդկաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Կիեւ
հաջորդը
Վոլգոգրադում բանտարկյալները գրավել են խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն