• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վոլգոգրադում բանտարկյալները գրավել են խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկը

aliq 16:52 | 23.08.2024
aliq 16:52 | 23.08.2024

Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ Վոլգոգրադի մարզում բանտարկյալները գրավել են Սուրովիկինոյի խիստ ռեժիմի թիվ 19 ուղղիչ քրեակատարողական հիմնարկը եւ պատանդներ վրեցրել։ Հայտնի է, որ միջադեպից առաջ այնտեղ կայացել է կարգապահական հանձնաժողովի նիստ։ Ենթադրվում է, որ մի քանի մարդ մահացել է։ 

«Ուղղիչ 19 քրեակատարողական հիմնարկում, կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ, դատապարտյալները պատանդ են վերցրել բանտի աշխատակիցներին։ Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ»,- ասվում է Դաշնային քրեակատարողական ծառայության հայտարարության մեջ։

Ենթադրաբար հենց քրեակատարողական հիմնարկից տեսանյութեր են հրապարակել իրավապահ մարմիններին մոտ կանգնած մի շարք տելեգրամյան ալիքներ։ Տեսանյութերից մեկում բանտը գրավված չորս անձիք իրենց անվանում են «Իսլամական պետության մոջահեդներ»։ 

Հիմնարկը գրաված բանտարկյալներից մեկը իր հրապարակած տեսագրությունում պնդում է, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խախտել են մուսուլմանների իրավունքները։

«Սպանել ենք նրանց, ովքեր ճնշել եւ խոշտանգել են մուսուլմաններին։ Ոոմանցից խլել են գրքեր, մյուսներից՝ գորգեր։ Ահա մենք էլ նրանց հետ նույն կերպ, ոչ մի ողորմություն», — ասում է տեսանյութի հեղինակը:

Տեսանյութերում նաեւ երեւում են չորս վիրավոր պատանդներ։ 

TACC-ը հղում կատարելով օպերատիվ ծառայությունների աղբյուրին, գրում է, որ «բանտարկյալները սպանել են գաղութի մեկ աշխատակցի, կան վիրավորներ Ուղղիչ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների շրջանում»։ 

Հայտնի չէ, թե քանի մարդ է պատանդ վերցվել։ «База»-ն պնդում է, որ հինգ պատանդներ, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկի ղեկավար Անդրեյ Դեւյատովին, հաջողվել է փախչել։ Հրապարակման մեջ նաեւ նշվում է, որ Դեւյատովն այժմ վերակենդանացման բաժամունքում է։ 

«Life»-ն ու «Сапа Кавказ» -ն էլ գրում են,  որ հիմնարկի մոտ են տեղափոխվել հատուկ ջոկատայիններ։ «База»-ն էլ հայտնում է, որ ժամանել է նաեւ Վոլգոգրադի մարզի իմամը։ 

Երկու ամսվա ընթացքում սա երկրորդ պատանդառության դեպքով ապստամբությունն է ՌԴ ուղղիչ քրեակատարողական համակարգում։ Հունիսին Դոնի Ռոստովում 1-ին Քրեակատարողական հիմնարկը նույնպես գրավվել էր այնտեղ պահվող բանտարկյալների կողմից։ Ենթադրվում էր, որ նրանք «Իսլամական պետության» կողմնակիցներ են եղել։ Այդ ժամանակ վիրավորվել էին երկու պատանդ, իսկ վեց հարձակվողներից հինգը սպանվել ընդվզումը ճնշելու ժամանակ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուղիղ կապով՝ Ֆրանսիայից Ջրառատ
հաջորդը
Ադրբեջանի եւ Ուզբեկստանի նախագահները դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր են ստորագրել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն