• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մոդին Մոսկվային եւ Կիեւին կոչ է արել խաղաղության բանակցություններ սկսել

aliq 17:43 | 23.08.2024
aliq 17:43 | 23.08.2024

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ով այսօր ժամանել է Կիեւ, Ռուսաստանին եւ Ուկրաինային կոչ է արել խաղաղության բանակցություններ սկսել։

«Հակամարտությունը լուծելու ուղի կարելի է գտնել միայն երկխոսության եւ դիվանագիտության միջոցով։ Եվ մենք պետք է առանց ժամանակ կորցնելու շարժվենք այս ուղղությամբ։ Երկու կողմերն էլ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ ելք փնտրեն այս ճգնաժամից», — հայտարարել է Մոդին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա  խոսքերը մեջբերում է Reuters-ը։

Մոդին նաեւ վստահեցրել է, որ Հնդկաստանը պատրաստակամ է ակտիվ դերակատարում ունենալ խաղաղության բանակցություններում։

«Ուզում եմ վստահեցնել, որ Հնդկաստանը պատրաստ է ակտիվ դերակատարություն ունենալ դեպի խաղաղություն շարժվելու ցանկացած փորձի մեջ։ Եվ եթե ես անձամբ կարողանամ որեւէ դեր խաղալ, ապա դա կանեմ, վստահեցնում եմ ձեզ որպես ընկեր»,- ասել է Հնդկաստանի վարչապետը։ 

Համատեղ ասուլիսի ժամանակ ե՛ւ Մոդին, ե՛ւ Զելենսկին պատմական են անվանել Հնդկաստանի վարչապետի այցը Կիեւ։

Հնդկաստանը լավ հարաբերություններ է պահպանում նաեւ Ռուսաստանի հետ։ Մոտ մեկուկես ամիս առաջ Մոդին ուղեւորվել էր Մոսկվա  եւ այնտեղ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կրկին խաղաղության կոչ հնչեցրել։ 

«Պատերազմը լուծում չէ»,-ՌԴ նախագահի հետ հանդիպմանը ասել էր Մոդին։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների Վլադիմիր Զելենսկին լրագրողներին ասել է, որ վարչապետ Մոդիի հետ քննարկել է Հնդկաստանի մասնակցությունը երկրորդ «խաղաղության գագաթնաժողովին»։ 

Հնդկական պատվիրակությունը հունիսին Շվեյցարիայում մասնակցել էր առաջին միջազգային «խաղաղության գագաթնաժողովին», որի ընթացքում քննարկվել էր ուկրաինական «խաղաղության բանաձեւը»։ Սակայն հնդկական կողմը վերջնական կոմյունիկեն չէր ստորագրել եւ դա պաշտոնապես բացատրել Ռուսաստանին գագաթնաժողովին հրավիրված չլինելու փաստով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ
հաջորդը
Արեւմտյան Նեղոսի տենդով հաստատված դեպքերի թիվը հասել է 75-ի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն