• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մակրոնը մեկնաբանել է Դուրովի ձերբակալությունը

aliq 10:11 | 27.08.2024
aliq 10:11 | 27.08.2024
Macron

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին առաջին անգամ մեկնաբանել էր օգոստոսի 24-ին Փարիզի օդանավակայանում Տելեգրամի հիմնադիր տնօրեն Պավել Դուրովի ձերբակալությունը։ 

X-ի էջում կտարած գրառման մեջ Մակրոնը հերքում է բոլոր այն հայտարարությունները, որ Ֆրանսիան Դուրովի ձերբակալությունով սահմանափակում է խոսքի ազատությունը, եւ պնդում՝ իրավական պետության ներսում ազատությունները պահպանվում են նաեւ սոցիալական ցանցերում։ 

«Պավել Դուրովի ձերբակալությունից հետո Ֆրանսիայի վերաբերյալ կեղծ տեղեկություններ եմ տեսել։ Ֆրանսիան խորապես հավատարիմ է խոսքի եւ հաղորդակցության ազատությանը, նորարարությանը եւ ձեռներեցության ոգուն: Այդպես լինելու եւ հետագայում։ Իրավական պետությունում ազատությունները պահպանվում են իրավական շրջանակներում, ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ իրական կյանքում՝ քաղաքացիներին պաշտպանելու եւ նրանց հիմնարար իրավունքները հարգելու համար»,-գրել է Ֆրանսիայի նախագահը: 

Մակրոնը նաեւ նշում է, որ Տելեգրամի սեփականատիրոջ ձերբակալությունը կատարվել է դատական հետաքննության շրջանակներում եւ այն քաղաքական չէ։ 

«Օրենքի կիրառումը լիովին անկախ դատական ​​իշխանության գործն է: Ֆրանսիական հողի վրա Տելեգրամի նախագահի ձերբակալությունը տեղի է ունեցել ընթացող դատական ​​հետաքննության շրջանակում։ Դա որեւէ կերպ քաղաքական որոշում չէ։ Այդ հարցով րոշումը պետք է կայացնեն դատավորները»,-ասվում է Մակրոնի գրառման մեջ։ 

Նշենք, որ նախօրեին Դուրովի ձերբակալության հետ կապված պաշտոնական հաղորդագրություն տարածել էր նաեւ Ֆրանսիայի դատախազությունը։ Դրանում նշվում է, որ ձերբակալությունը կատարվել է կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից հուլիսի 8-ին հարուցված քրեական հետաքննության շրջանակներում։

Հաղորդագրության համաձայն Դուրովին առաջադրվել է 12 կետից բաղկացած մեղադրանք, որոնց թվում է լիազոր մարմինների հետ հաղորդակցությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար համագործակցության հրաժարումը, անչափահասների պոռնոգրաֆիկ պատկերներ տարածելու մեջ մասնակցությունը, թմրամիջոցների տարածեումը, փողերի լվացումը, կիբերհանցագործություններին նպաստելը եւ այլն։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ բժշկական հանրությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել Նավալնիի մահվան մեղավորներին
հաջորդը
Բայդենը քննադատել է Ուկրաինայի դեմ ՌԴ զանգվածային հրթիռային հարձակումները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն