• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն Ուկրաինայում կհասնի իր նպատակներին այնպես, ինչպես ներկայացրել է Պուտինը․ Լավրով

aliq 16:39 | 27.08.2024
aliq 16:39 | 27.08.2024
Sergey Lavrov

Ռուսաստանը Ուկրաինայում կհասնի իր առաջ դրած նպատակներին այն ձեւով ինչպես ներկայացրել է նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ Կիեւին հակամարտության դրդող Արեւմուտքը չի կարող փոխել «շախմատային խաղատախտակը»։ Այս մասին Եմենի արտգործնախարար Շայա Մոհսեն ալ-Զինդանիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Արեւմուտքն ամեն ինչ անում է, որպեսզի Ուկրաինան շարունակի էսկալացիան, ինչպես իրենք են դա անվանում։ Հույս ունենալով որ մեզ մոտ խափանում կառաջանա, որի հաշվով այժմ արդեն էլ ավելի շատ կասկածներ են առաջանում, եւ որ մենք կանենք մի բան, որը թույլ կտա Արեւմուտքին, ինչպես իրենք են կարծում, փոխել շախմատի խաղատախտակը»,-ասել է Ռուսաստանի արտգործնախարարը եւ հավելել, որ դա իրենց մոտ չի ստացվի։

Նա ընդգծել է, որ Մոսկվան Ուկրաինայում կհասնի իր նպատակներին ցանկացած գնով, եւ հենց այնպես ինչպես ներկայացրել է նախագահ Պուտինը։

«Մենք կհասնենք մեր նպատակներին եւ կհասնենք մեր նպատակներին այնպես, ինչպես նախագահն է ասել, որը լավագույնս կհամապատասխանի առաջին հերթին մեր ժողովրդի խնայողաության շահերին, եւ երկրորդ՝ այն մարդկանց պաշտպանությանը, ում Կիեւի ֆաշիստական ​​ռեժիմը ահաբեկիչ է հռչակել եւ զրկել տարական իրավունքներից՝ ներառյալ կրոնի, հավատքի, լեզվի եւ շատ այլ իրավունքից»,-հայտարարել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ եթե Արեւմուտքը Եվրոպայում ձգտում է կայունության հասնել, ապա պետք է բանակցություններին ներկայանա առանց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Խաղաղության բանաձեւի»։

«Եթե ​​Արեւմուտքն իսկապես շահագրգռված է, քանի որ խոսքը Զելենսկու մասին չէ, եթե Արեւմուտքը շահագրգռված է կարգավորել իրավիճակը Եվրոպայում, որից տառապում են հենց եվրոպացիները, ապա մենք պետք է հանգիստ նստենք բանակցությունների սեղանի շուրջ, առանց «Զելենսկու բանաձեւ» կոչվող թղթերը ձեռքերին»,-ասել է Լավրովը։

Նշենք, որ 10 հիմնական կետ ներառող «Խաղաղության բանաձեը», որն առաջարկում է Զելենսկին, իր մեջ ներառում է ռազմագերիների ազատ արձակում, տարածքային ամբողջականության ապահովում, Ուկրաինայի օկուպացրած տարածքներից ռուսական բանակի դուրսբերում, ռադացիոն եւ միջուկային անվտանգության ապահովում, պարենային անվտանգության ապահովում, էներգետիկ անվտանգության ապահովում եւ այլն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինական բանակը Կուրսկի մարզում վերահսկում է 100 բնակավայր․ Սիրսկի
հաջորդը
Կուրսկի ԱԷԿ-ի վրա արտաքին ազդեցության դեպքում միջուկային միջադեպի վտանգ կա․ Գրոսսի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն