• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մակրոնը մերժել է ձախերի գլխավորությամբ նոր կառավարություն ձեւավորելու առաջարկը

aliq 18:26 | 28.08.2024
aliq 18:26 | 28.08.2024
Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի համաձայնվի ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» (ՆԺՃ) դաշինքի գլխավորությամբ կառավարության ձեւավորմանը։ Այս հայտարարությունը երկրում խորացնում է քաղաքական ճգնաժամը։

«Նոր ժողովրդական ճակատը» հունիսին կայացած օրենսդրական ընտրություններում ստացել էր մանդատների մեծամասնությունը՝ երկրորդ տեղ մղելով Մակրոնի գլխավորած կենտրոնամետներին։ Սակայն, Մակրոնը համոզված է, որ ձախերին չի հաջողվի ստանալ Ազգային ժողովի հավանությունն ու խորհրդարանի անդամների վստահության քվեն։

Նա հայտարարել է, որ այժմ ավելի քան երբեւէ Ֆրանսիային անհրաժեշտ է ինստիտուցիոնալ կայունություն։

Համեմատաբար քիչ հայտնի քաղաքական ​​գործիչ Լյուսի Կաստեն, ում ձախ դաշինքը առաջադրել էր որպես վարչապետի թեկնածու, կողմնակիցներին կոչ է արել դուրս գալ փողոց:

Նա հայտարարել է, որ հրաժարվելով պաշտպանել իր թեկնածությունը, նախագահը ֆրանսիացիներին ցույց է տվել, որ իրենց ձայները ոչ մի նշանակություն չունեն։ Նա կոչ է արել իմպիչմենտի ենթարկել Մակրոնին, ով հայտարարել է կառավարության ձեւավորման վերաբերյալ նոր խորհրդակցություններ սկսելու իր ցանկության մասին։ Նա ձախերին համագործակցության կոչ է արել։

Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը բռնկվեց հունիսի 30-ին եւ հուլիսի 7-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքում Ազգային ժողովի կուսակցություններից ոչ մեկը չկարողացավ բացարձակ մեծամասնություն ձեւավորելու համար անհրաժեշտ քվե ստանալ։

Խորհրդարանական ընտրությունների արդյուքնում «Նոր ժողովրդական ճակատը» ստացել էր 190, Մակրոնի կենտորանմետների ​​դաշինքը՝ 160, իսկ աջակողմյան Ազգային միավորումը՝ 140 մանդատ։

Այդ ժամանակից ի վեր Ֆրանսիայում ժամանակավոր կաբինետ է ստեղծվել, ինչը հանգեցրել է Նոր ժողովրդական ճակատի» դժգոհությանը, քանի որ դաշինքը գտնում է, որ ընտրություններում ստացած ձայների առավելությունը ձախերին հիմք է տալիս ղեկավարելու կառավարությունը։

Էմանուել Մակրոնը երկուշաբթի բացատրել է, թե ինչու են այդքան երկարում կառավարություն ստեղծելու բանակցությունները։ Նա հայտարարել է, որ ստեղծված նոր իրավիճակում երկրում քաղաքական գործընթացները կարող են արգելափակվել, ինչը կհանգեցնի պետության թուլացման։

«Սոցիալիստական ​​կուսակցությունը, կանաչները եւ կոմունիստները այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության ուղիներ դեռ չեն առաջարկել։ Այժմ դա կախված է նրանցից»,- ասել է նախագահը:

Կոմունիստների առաջնորդ Ֆաբիեն Ռուսելը մեկնաբանելով նախագահի հայտարարությունը, ֆրանսիական մամուլին ասել է, որ Մակրոնը պատրաստվում է լուրջ ճգնաժամ հրահրել։ Միեւնույն ժամանկ Կանաչների առաջնորդ Մարին Թոնդելյեն էլ X-ի իր էջում գրել է, որ ֆրանսիացիների երեք քառորդը ցանկանում է ազատվել Մակրոնից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բուրկինա Ֆասոյում ահաբեկիչների հարձակումների հետեւանքով զհովել են հարյուրավոր մարդիկ
հաջորդը
Շիրակում հացահատիկի բերքահավաքը շարունակվում է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն