• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրաստանի ՍԴ-ն սկսել է քննել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հայցերը

aliq 12:31 | 29.08.2024
aliq 12:31 | 29.08.2024

Վրաստանի Սահմանադրական դատարանում տեղի է ունենում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ նախագահի, ընդդիմության, հասարակական կազմակերպությունների եւ լրագրողների հայցերի հարցով առաջին լսումները։ Լիագումար նիստի բացման մասին հայտարարել է Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան։

Նախագահի կողմը լսումներին կներկայացնեն նախկին պատգամավոր Էկա Բեսելիան եւ հանրային պաշտպանի նախկին տեղակալ Գեորգի Բուրջանաձեն։ Ընդդիմությունից ելույթ կունենան պատգամավորներ Թամար Կորձայան եւ Աննա Նացվլիշվիլին։ Ինչ վերաբերում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը, որը նախաձեռնել եւ պաշտպանել է օրենքը, ապա դատավարությանը դրա տեսակետները կպաշտպանեն խորհրդարանի իրավական հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Լեւան Կասրաձեն, Լեւան Գավթաձեն եւ Քրիստինե Կուպրավան։

Ավելի վաղ օրենքի հակասահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարան հայցեր էին ներկայացրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմադիր պատգամավորները, ավելի քան 100 հասարակական կազմակերպություններ եւ լրատվամիջոցներ։ Սահմանադրական դատարանը բոլոր չորս հայցերը միավորել է մեկ վարույթում։ Հայցվորների կարծիքով՝ խորհրդարանի ընդունած օրենքը խախտում է, մասնավորապես, սահմանադրության 78-րդ հոդվածը, ըստ որի՝ իշխանությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները՝ Վրաստանը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին ինտեգրելու համար։ Նիստում Սահմանադրական դատարանը կքննարկի նաեւ օրենքը կասեցնելու մասին դիմումը՝ մինչեւ վերջնական որոշման կայացումը։

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը հարուցել է Եվրամիության եւ ԱՄՆ-ի կոշտ արձագանքին։ Նախագահ Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո է դրել օրենքի վրա, սակայն խորհրդարանը մայիսի 28-ին վերացրել է արգելքը եւ ընդունել այն:

Օրենքը վերաբերում է հասարակական կազմակերպություններին եւ լրատվամիջոցներին, որոնց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստացվում է արտերկրից։ Նրանք պարտավոր են յուրաքանչյուր տարվա հունվարին Արդարադատության նախարարություն ներկայացնել եկամուտների եւ ծախսերի հայտարարագիր։ Հակառակ դեպքում նրանց սպառնում է 25 հազար լարի (ավելի քան 9,2 հազար դոլար) տուգանք։ Տուգանքից հետո հայտարարագիրը չներկայացնելու դեպքում ուշացման յուրաքանչյուր ամսվա համար կգանձվի 20 հազար լարի (ավելի քան 7,3 հազար դոլար):

Կազմակերպությունների գրանցումը ռեգիստրում սկսվել է օգոստոսի 1-ից։ Արդյունքում ԵՄ-ն հայտարարեց Վրաստանի Եվրոմիությանը ինտեգրման գործընթացի եւ ֆինանսական օգնության դադարեցման մասին։ ԱՄՆ-ն էլ հայտարարեց համատեղ զորավարժությունների չեղարկման եւ կառավարությանը տրամադրվող ֆինանսական ծրագրերի դադարեցման մասին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սալիվանը Պեկինում Վան Յիի հետ քննարկել է երկկողմ, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր
հաջորդը
Ուկրաինան ռազմավարական քաջություն է ցուցաբերել՝ ՌԴ տարածքում հարձակվելով․ Բորել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն