• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելը ցամաքային գործողություններ է սկսել Լիբանանում

aliq 10:18 | 01.10.2024
aliq 10:18 | 01.10.2024
Իսրայելի պաշտպանության բանակ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է Լիբանանի տարածքում սահմանափակ ցամաքային գործողություններ սկսելու մասին։ 

«Քաղաքական էշելոնի որոշման համաձայն՝ ժամեր առաջ Իսրայելի պաշտպանության բանակը սահմանափակ, տեղայնացված եւ թիրախավորված ցամաքային գործողություններ է սկսել՝ հիմնվելով հարավային Լիբանանում «Հըզբոլլահի» ահաբեկչական թիրախների եւ ենթակառուցվածքների դեմ ճշգրիտ հետախուզության տվյալների վրա:  Տվյալ թիրախները գտնվում են սահմանամերձ գյուղերում եւ անմիջական վտանգ են ներկայացնում Իսրայելի հյուսիսում գտնվող իսրայելական համայնքների համար»,- ասվում է բանակի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը եւ բանակի հրետանին գործողությունների ընթացքում կրակային աջակցություն են ցուցաբերում ցամաքային ուժերին։ 

Բանակի հրապարակած հաղորդագրության մեջ նաեւ հայտարարվում է, որ «Հըզբոլլահի» դեմ «Հյուսիսային նետեր» գործողությունը կշարունակվի ըստ իրավիճակի գնահատման եւ Գազայում ու այլ շրջաններում ընթացող մարտական գործողություններին զուգահեռ»։ 

Վաշինգտոնն արդեն իր աջակցությունն է հայտնել իսրայելական կողմի գործողություններին։ 

Պենտագոնի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ գիշերն ունեցած հեռախոսազրույցում հաստատել է «սահմանի երկայնքով հարձակողական ենթակառուցվածքը ոչնչացնելու անհրաժեշտությունը»՝ «Հըզբոլլահին» Իսրայելի հյուսիսում հարձակում իրականացնելու հնարավորությունից զրկելու համար։ Միեւնույն ժամանակ, Օսթինն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է «պաշտպանել իր զինվորականներին, գործընկերներին եւ դաշնակիցներին» Իրանի կամ նրա կողմից աջակցվող ուժերի ենթադրյալ հարձակման դեպքում եւ մտադիր է թույլ չտալ այս կամ այն ​​կողմին «օգտվել լարվածությունից՝ հակամարտությունն ընդլայնելու համար»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանը խոսքը պետք է գործի վերածի մինչ մյուսներին խաղաղության կոչելը
հաջորդը
Տարածաշրջանում սահմանների փոփոխություններն անընդունելի են Իրանի համար․ Արեֆը՝ Միշուստինին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն