• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ճապոնիայի նոր վարչապետ է ընտրվել Սիգերու Իշիբան

aliq 11:36 | 01.10.2024
aliq 11:36 | 01.10.2024
Ճապոնիայի նոր վարչապետ Սիգերու Իշիբան

Ճապոնիայի խորհրդարանը կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրել է իշխող «Լիբերալ-դեմոկրատական» ​​կուսակցության առաջնորդ Սիգերու Իշիբային։ 

Խորհրդարանի հաստատումից հետո Իշիբային վարչապետի պաշտոնում դեռ պետք է հաստատի նաեւ կայսր Նարուհիտոն։ Այս ընթացակարգից հետո նա կդառնա Ճապոնիայի 102-րդ վարչապետը։ 

Ինչպես նշում է Reuters-ը, Իշիբան նախկինում չորս անգամ պարտվել է կուսակցության ղեկավարի եւ, համապատասխանաբար, վարչապետի պաշտոնի համար տարած պայքարում։ Այս տարի արդեն հինգերորդ անգամ առաջադրվելիս Իշիբան հայտարարել էր, որ սա վերջին փորձն է։ 

Նախորդ ամիս, երբ Իշիբան հաղթեց ներկուսակցական ընտրություններում, վարչապետի պաշտոնում նրա նշանակումը ստացել է ֆորմալ բնույթ, քանի որ «Լիբերալ-դեմոկրատական» ​​կուսակցությունը վերահսկում է ճապոնական խորհրդարանի երկու պալատները: 

67-ամյա Իշիբան նախկինում զբաղեցրել է Ճապոնիայի պաշտպանության եւ գյուղատնտեսության նախարարի պաշտոնները:

Վարչապետի պաշտոնում Սիգերու Իշիբան կփոխարինի Ֆումիո Կիսիդային, որը օգոստոսին հայտարարեց, որ չի առաջադրվելու երկրորդ ժամկետի համար: Կիսիդայի այս հայտարարությունը հետեւել էր իշխող «Լիբերալ-դեմոկրատական» ​​կուսակցության միջոցների ծախսման առնչությամբ սկանդալին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստան են ժամանել ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի վարչապետները
հաջորդը
Մարկ Ռյուտեն դարձավ ՆԱՏՕ-ի 14-րդ գլխավոր քարտուղարը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն