• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ում Ադրբեջանի նոր դեսպան է նշանակվել Ռահման Սահիբ օղլու Մուստաֆաեւը

aliq 17:18 | 01.10.2024
aliq 17:18 | 01.10.2024
Ռահման Սահիբ օղլու Մուստաֆաեւ

Ռահման Սահիբ օղլու Մուստաֆաեւը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։ Սրա մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագիրը։

Մուստաֆաեւը դիվանագիտական գործունեությունը սկսել է դեռ 1987 թվականից՝ աշխատելով ԽՍՀՄ արտաքին գերատեսչության Միջին Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի բաժնում։ 1988-1992 թվականներին աշխատել է Սուդանում որպես  ԽՍՀՄ դեսպանատան կցորդ։

1993-1994 թվականներին եղել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության ավագ խորհրդական: 1994-1997 թվականներին նշանակվել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան երկրորդ, ապա՝ նաեւ առաջին քարտուղար։

1997 թվականի հոկտեմբերից մինչեւ 1999 թվականի նոյեմբերը զբաղեցրել է Ադրբեջանի սեփականաշնորհման պետական ​​գործակալության միջազգային հարաբերությունների բաժնի տնօրենի պաշտոնը, որի ավարտից հետո մինչեւ 2006 թվականը նշանակվել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան քաղաքական խորհրդական։

Մուստաֆաեւը 2006 թվականներին նշանակվել է Ադրբեջանի ԱԳՆ Եվրոպայի եւ Ամերիկայի բաժնի փոխտնօրեն, ապա՝ տնօրեն, իսկ 2009-ին Հունաստանում, ապա 2010-ին նաեւ Ալբանիայում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան՝ այդ պաշտոններին մնալով մինչեւ 2017 թվականը։

2017-ից Մուսատաֆաեւը նշանակվում է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան, որոշ ժամանակ անց՝ համատեղության կարգով նաեւ Վատիկան ու Մոնակոյի դեսպան։ Արդեն 2022 թվականի հոկտեմբերի նոր նշանակմամբ զբաղեցրել է Նիդերլանդների Թագավորությունում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը։ Նույն տարվա դեկտեմբերի 28-ից դիվանագետը նաեւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցիչն է։

ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն դեսպանի պաշտոնից ազատվել էր նախորդ ամիս եւ այժմ Միլլի Մեջլիսում ունի պատգամավորական մանդատ։ Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան պարգեւատրել է Ալեքսանդր Նեւսկու շքանշանով՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի համագործակցության ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեկնարկել է ՀՀ արտգործնախարարի այցը Լեհաստան
հաջորդը
Ռուսական բանակը հասել է ուկրաինական Ուգլեդար քաղաքի կենտրոն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն