• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ֊ն խոսում է արցախահայերի իրավունքների մասին, իսկ Բաքուն` Վաշինգտոնին մեղադրում կողմնակալ հայտարարությունների համար

aliq 14:25 | 02.10.2024
aliq 14:25 | 02.10.2024
Դորշենր
Լուսանկարը

ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով օգնական Դաֆնե Ռենդին նախօրեին Վարշավայի կոնֆերանսում հնչեցրած ելույթի ժամանակ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումներին։

Ռենդին մասնավորապես նշել էր․  «Մենք կշարունակենք աշխատել ԵԱՀԿ-ի հետ եւ միջազգային այլ ջանքեր կգործադրենք՝ լուծելու միջազգային իրավունքի խնդիրները, որոնք ծագում են տարածաշրջանում: Մենք շարունակում ենք դիտարկել միջազգային մարդասիրական իրավունքի ենթադրյալ խախտումները նաեւ Լեռնային Ղարաբաղում»։

Պետքարտուղարի օգնականի այս հայտարարություններին փոքր֊ինչ ուշ արձագանքեց Բաքուն։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն Վաշինգտոնին մեղադրել է կողմնակալության համար։

«Հետաքրքիր է, որ չնայած Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի ընթացքում մարդկության դեմ կատարված լայնածավալ հանցագործություններին եւ ադրբեջանցիների ջարդերին` ամերիկյան կողմը միայն հիմա է անդրադառնում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերացման կարեւորությանը։ Միացյալ Նահանգները շուրջ 30 տարի անտեսել է Հայաստանի այս հանցագործությունները։ Եթե ամերիկյան կողմը ցանկանում է ցուցաբերել անաչառություն եւ արդար դիրքորոշում, ապա նախ պետք է պահանջի հետաքննել Հայաստանի կողմից կատարված բազմաթիվ հանցագործությունները, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Հակառակ դեպքում, սա ոչ այլ ինչ է, քան հայկական քարոզչության ազդեցության տակ արված միակողմանի հայտարարություն, որի նպատակն է մոլորեցնել միջազգային հանրությանը եւ շեղել ուշադրությունը Հայաստանի ագրեսիայի ընթացքում հարյուր հազարավոր ադրբեջանցիների հիմնարար իրավունքների եւ ազատությունների կոպիտ խախտումից »,- ասել է Հաջիզադեն։

Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո 115 հազար արցախահայեր հարկադիր տեղահանվեցին եւ ապաստան գտան Հայաստանում։

Թե՛ ադրբեջանական եւ թե՛ հայկական կողմը հայտնեցին ռազմական գործողությունների ընթացքում 200-ից ավելի զոհերի մասին։

Ձերբակալվեցին Արցախի նախկին 8 ռազմաքաղաքական ղեկավարներ․ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Բաքուն նրանց մեղադրում է, այսպես կոչված  «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆրանսիայում հարձակման հետեւանքով մահացել է Ադրբեջանի իշխանությունների քննադատը
հաջորդը
Եթե Երեւանը խաղաղություն է ուզում, ապա պետք է դատապարտի եւ պատժի ռազմական հանցագործներին․ Ալիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն