• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելի բանակը սկսել է «Հըզբոլլահի» դեմ ցամաքային գործողությունները Լիբանանի տարածքում

aliq 17:03 | 02.10.2024
aliq 17:03 | 02.10.2024
Իսրայելի պաշտպանության բանակ

Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի տարածքում՝ երկրի հարավային սահմանամերձ շրջաններում տեղակայված շիայական «Հըզբոլլահ» շարժման հենակետերը ոչնչացնելու համար։

Արդեն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, «Հըզբոլլահ» շարժումը հայտարարություն տարածեց, որ բախումների մեջ է մտել Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերի հետ։

«Ի պաշտպանություն Գազայի հատվածում հաստատուն պաղեստինցի ժողովրդի, նրա քաջարի ու պատվաբեր դիմադրության և  Լիբանանի ու նրա ժողովրդի՝ իսլամական դիմադրությունը բախումների մեջ է իսրայելական թշնամու զինվորների հետ, որոնք արևելյան կողմից ներթափանցել են Մարուն ալ-Ռաս քաղաք»,- ասվում է հաղորդագրության մեջ եւ ավելացվում, որ իսրայելական բանակը մի քանի զոհ է տվել, իսկ մարտերը դեռ շարունակվում են։

Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնեց, որ «Կոմանդո» բրիգադի ուժերը, այդ թվում՝ «Էգոզ» ստորաբաժանման զինվորները, հայտնաբերել եւ ոչնչացրել են «Հըզբոլլահի» հարձակողական ենթակառուցվածքը՝ չնշելով գործողությունների կոնկրետ վայրը։

«Զորքերը իսրայելական ավիացիայի հետ համատեղ ոչնչացրել են ահաբեկիչներին եւ նրանց ենթակառուցվածքները բարձր ճշգրտության զինատեսակներով եւ մոտ տարածությունից մարտերի միջոցով։ Մինչ այժմ ավիահարվածների հետեւանքով ոչնչացվել են ահաբեկչական ավելի քան 150 ենթակառուցվածքներ, այդ թվում՝ «Հըզբոլլահի» շտաբը, զենքի պահեստարանները և հրթիռային կայանները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ՝ իսրայելական բանակը հայտնում է նաեւ Լիբանանի հարավում մեկ զոհի մասին․ դա կապիտան Էյթան Իցհակ Օսթերն է։

Լիբանանի բանակի տվյալներով՝ իսրայելական զորքերը Խիրբեթ Յարոնի եւ Ալ-Ադիսայի շրջանում սահմանը հատելուց հետո երկրի տրածքում խորացել են մինչեւ 400 մետր։

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ-ն իր ուժը եւ միջոցները կտրամադրի Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի համար․ Աֆեյան
հաջորդը
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը 100 տարեկան է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն