• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը 100 տարեկան է

aliq 17:56 | 02.10.2024
aliq 17:56 | 02.10.2024
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթեր
Լուսանկարը՝ Սպիտակ տան ֆեյսբուքյան էջից

Երեքշաբթի ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը նշել է իր 100-ամյակը: Ամերիկայի նախագահների շարքում նա առաջինն է, որ հասել է այդ տարիքին։

Ֆերմերների ընտանիքում ծնված Քարթերը քաղաքականություն է մտել 1960-ականներին՝ ԱՄՆ կոնգրեսում սենատոր ընտրվելով Ջորջիա նահանգից, իսկ 1976 թվականին նա Դեմոկրատական ​​կուսակցությունից առաջադրվել է նախագահի թեկնածու եւ հաղթել ընտրություններում։

Քարթերը Օվալաձեւ կաբինետը զբաղեցրել է 1977-1981 թվականներին։ Նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով ընտրվելու համար պայքարում, սակայն, պարտվել է հանրապետական Ռոնալդ Ռեյգանին։

Թեեւ նախկին նախագահը վերջին 19 ամիսներն անցկացրել է իր հայրենի Ջորջիայում՝ հոսփիսային խնամքի ներքո (առողջապահական խնամքի տեսակ է, որը կենտրոնանում է անբուժելի հիվանդների ցավի եւ ախտանշանների մեղմացման, ինչպես նաեւ կյանքի վերջին տարիներին նրանց հուզական եւ հոգեւոր կարիքների բավարարման վրա), սակայն նրա թոռ Ջեյսոնի խոսքերով՝ նա դեռ շարունակում է հուզական արձագանքել այցելություններին եւ անհանգստություն է ցուցաբերում։

Ավելին՝ 100 տարեկանում նա հույս ունի, որ նոյեմբերյան կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում ժամանակ կունենա եւ կքվեարկի Քամալա Հարիսի օգտին։

Քարթերի 100-ամյակի առիթով Habitat for Humanity բարեգործական կազմակերպության կամավորները, որոնց հետ նախկին նախագահը համագործակցում է արդեն չորս տասնամյակ, այս շաբաթ խոստացան Մինեսոտա նահանգում կառուցել 30 տուն քիչ եկամուտ ունեցողների համար։

Միեւնույն ժամանակ ԱՄՆ նախկին նախագահի հայրենի Փլեյն քաղաքում նրա 100-ամյակի կապակցությամբ տեղի կունենա ԱՄՆ 100 նոր քաղաքացիների հպատակագրման արարողությունը։ Նախատեսված է, որ արարողության ժամանակ ցուցահանդեսային կարգով կթռչեն նաեւ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները։

Նախօրեին Ատլանտայում՝ նահանգի կենտրոնական քաղաքում, կայացել էր հոբելյանին նվիրված երաժշտական ​​համերգ՝ տասնյակ հայտնի ամերիկացի կատարողների մասնակցությամբ, որից գոյացած ամբողջ հասույթը՝ մոտ 1,2 միլիոն դոլար, փոխանցվել է Carter Center բարեգործական հիմնադրամին։

Նախկին նախագահը առողջության խնդիրների պատճառներով անձամբ չի կարողացել մասնակցել միջոցառմանը, սակայն այն բնութագրել է որպես «լավ երաժշտությամբ եւ անկեղծ խոստովանություններով լի անհավանական երեկո»։

Համերգի ձայնագրությունը, որը ներառում է նաեւ այլ նախագահների շնորհավորանքները՝ ուղղված Քարթերին, երեքշաբթի երեկոյան կցուցադրի Ջորջիայի հանրային հեռուստատեսությունը:

Ջիմի Քարթերը վերջին անգամ հանրության առջեւ հայտնվել էր 2023 թվականի նոյեմբերին՝ իր կնոջ՝ Ռոզալինի հոգեհանգստի արարողության ժամանակ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելի բանակը սկսել է «Հըզբոլլահի» դեմ ցամաքային գործողությունները Լիբանանի տարածքում
հաջորդը
Խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրության համար հասկանալի եւ բացահայտված է․ Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն