• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արևմտյան երկրները կարող են խոցել Ուկրաինայի տարածքում թռչող ռուսական հրթիռները․ Զելենսկին՝ Ռյուտեին

aliq 17:49 | 03.10.2024
aliq 17:49 | 03.10.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահականի էջից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արևմտյան երկրները կարող են խոցել Ուկրաինայի տարածքում թռչող ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը, ճիշտ այնպես, ինչպես հետ մղեցին Իսրայելի վրա Իրանի վերջին հարձակումը։

«Մենք այսօր խոսեցինք Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարիքների և հարևանների հետ փոխգործակցության մասին։ Տեսնում ենք, թե հատկապես Մերձավոր Արևելքում ինչպես է հնարավոր դաշնակիցների միասնության շնորհիվ մարդկանց պաշտպանել։ Իրանական հրթիռների համատեղ խոցումը ոչնչով չի տարբերվում ռուսական հրթիռների խոցումից, իրանական «Շահեդների» խոցումից, որոնք ռուսական և իրանական ռեժիմները միավորողներն են»,- ասել է Զելենսկին՝ ակնարկելով հոկտեմբերի 1-ին Իսրայելի դեմ Իրանի զանգվածային հրթիռային հարձակումը հետ մղելու՝ ՆԱՏՕ-ի երկրների համատեղ պաշտպանական գործողությունները։

Ուկրաինայի նախագահի խոսքերով՝ տարածաշրջանի երկրները պետք է այս հարցում առավել մեծ վճռականություն ցուցաբերեն։

«Մենք կշարունակենք համոզել մեր գործընկերներին ռուսական հրթիռներն ու անօդաչու սարքերը խոցելու անհրաժեշտության մեջ։ Հասկանում ենք, որ դա բարդ որոշում է»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինան ավելի վաղ հարևան պետություններին, մասնավորապես Լեհաստանին և Ռումինիային էր կոչ արել խոցել ռուսական հրթիռներն ու անօդաչու սարքերը, եթե դրանք հատեն իր օդային տարածքը։ Լեհաստանի կառավարությունը այս կոչին ի պատասխան հայտարարել էր, որ դա սկզբունքորեն հնարավոր է, սակայն ՆԱՏՕ-ից ընդգծել են, որ դաշինքը «պարտականություն ունի կանխելու պատերազմի հետագա սրումը»:

Լրագրողների այն հարցին, թե ՆԱՏՕ-ի երկրները կարող են խոցել իրենց օդային տարածքը խախտող ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը, Ռյուտեն պատասխանել է, որ այդ հարցը պետք է որոշեն դաշինքի երկրները։

«ՆԱՏՕ-ն արդեն զգալիորեն ուժեղացրել է իր հակաօդային պաշտպանության ուժերն արեւելյան թեւում»,- հավելել է Գլխավոր քարտուղարը։

Ռյուտեն նաև լրագրողներին ասել է, որ Ուկրաինան այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ:

«Եվ նա կշարունակի գնալ այս ճանապարհով, մինչև դառնա մեր բլոկի անդամ։ Ռուսաստանն այս հարցում ձայնի կամ վետոյի իրավունք չունի»,- ասել է Ռյուտեն։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը Կիեւ է ժամանել այսօր, սա օրեր առաջ այս պաշտոնում նշանակվելուց հետո նրա առաջին արտասահմանյան այցն է։

Զելենսկին հայտարարել է, որ Ռյուտեի հետ քննարկել է ռազմաճակատում տիրող իրավիճակը և Ուկրաինայի «Հաղթանակի ծրագիրը», որը վերջերս ներկայացրել էր ԱՄՆ նախագահին և նախագահի երկու թեկնածուներ Քամալա Հարիսին ու Դոնալդ Թրամփին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանում չեն բացառել Լիբանան եւ Գոլանի բարձունքներ զորքեր ուղարկելու հավանականությունը
հաջորդը
Իրանի ԱԳՆ են կանչվել Գերմանիայի եւ Ավստրիայի դեսպանները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն