• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանը պետք է հետաքննի եւ պատժի պատերազմական բոլոր հանցագործներին․ Հաջիեւ

aliq 10:47 | 04.10.2024
aliq 10:47 | 04.10.2024

Հայաստանը պետք է պատշաճ կերպով հետաքննի եւ պատժի պատերազմական բոլոր հանցագործներին՝ ճանաչելով իր պետական ​​պատասխանատվությունը բոլոր հանցագործությունների համար։ Սրա մասին X-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

«Ադրբեջանի դեմ Հայաստանի 30-ամյա ռազմական ագրեսիայի ամենածանր հետեւանքներից մեկը անհայտ կորածների ճակատագիրն էր։ Ավելի քան 4000 ադրբեջանցիներ Հայաստանի կողմից խոշտանգվել եւ սպանվել են համակենտրոնացման ճամբարներում եւ թաղվել զանգվածային գերեզմաններում։ Հայաստանը դեռ չի պատժել այս հանցագործությունների համար ոչ մի պատասխանատուի»,- գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Հաջիեւը Հայաստանին նաեւ մեղադրել է այսպես կոչված «զանգվածային գերեզմանների» գտնվելու վայրի մասին ամբողջ ժամանակագրությունը եւ տեղեկատվությունը տրամադրելուց հրաժարվելու համար։

Ըստ նրա՝ «Հայաստանը պետք է ցույց տա արդարադատությանն ու հետհակամարտային խաղաղությանը իր իսկական հավատարմությունը՝ ճանաչելով իր պետական ​​պատասխանատվությունը այս բոլոր հանցագործությունների համար, եւ պատշաճ կերպով հետաքննի եւ պատժի բոլոր պատերազմական հանցագործներին»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին նման հայտարարություն արել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ նշելով, որ եթե ​​Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ապա պետք է խստորեն դատապարտի գերեվարված ադրբեջանցիների նկատմամբ իրականացված ոճրագործություններն ու պատժի մեղավորներին։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը պատասխանել էր Ադրբեջանից հաճախակի դարձած այն հայտարարություններին, թե հայկական կողմը հրաժարվում է անհայտ կորածների ճակատագրերի մասին ունեցած ամբողջ տեղեկատվությունը Բաքվին տրամադրելուց։

«Հաշվի առնելով խնդրի մարդասիրական ասպեկտը՝ հայկական կողմը միակողմանիորեն իրականացրել է ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղված աշխատանքներ եւ պատրաստակամություն է հայտնել համագործակցելու խնդրի հասցեագրման ուղղությամբ։ Ավելին՝  ԼՂ ներկայացուցիչների հետ համագործակցության ընթացքում ադրբեջանական կողմին նախորդիվ փոխանցվել են թե՛ անհայտ կորած համարվող անձանց մասունքներ, թե՛ վերջիններիս ճակատագրերի վերհանման համար անհրաժեշտ առկա հստակ տեղեկություններ»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի պատասխան հայտարարության մեջ։

Դրա եզրափակիչ հատվածում նաեւ ընդգծվում էր, որ Հայաստանը շարունակում է պատրաստակամ մնալ հավելյալ ջանքեր գործադրելու բոլոր մարդասիրական խնդիրների, այդ թվում` անհայտ կորածների ճակատագրերի հասցեագրման ուղղությամբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կրկին ստիպված ենք լինելու ընտրել մերժվածին կամ պարտվածին
հաջորդը
Մակրոնը վերահաստատել է Հայաստանին ուղղված անվերապահ աջակցությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն