• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուբեն Վարդանյանի փաստաբանները նրան խոշտանգելու գործով հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան

aliq 11:51 | 04.10.2024
aliq 11:51 | 04.10.2024

Արցախի պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի, որն այժմ կալանավորված է Ադրբեջանում, փաստաբանները հոկտեմբերի 3-ին դատական ​​հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան՝ պնդելով, որ նա ենթարկվել է խոշտանգումների եւ զրկվել է արագ դատաքննության իրավունքից: Սրա մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է հայցի վերաբերյալ մեկնաբանություններ տալուց:

Հայտարարության մեջ Վարդանյանի փաստաբանները նշում են, որ դեպքերից մեկը վերաբերում է 2024 թվականի ապրիլին կազմակերպված հացադուլի ժամանակ նրա նկատմամբ վերաբերմունքին, որն իրենից խոշտանգում է ներկայացնում։ Դրանում նշվում է, որ հացադուլին ի պատասխան Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, ստիպել կանգնած մնալ, արգելել են լողանալ եւ երկու օրով զրկել են ջրից։

Մեկ այլ հայցով էլ փաստաբանները պնդում են, որ Արցախի նախկին պաշտոնյան կալանավորումից հետո զրկվել է արագ դատաքննության իրավունքից։ Եվս մեկ հայց էլ ներկայացվել է «Բաքվի աշխատավոր» թերթի դեմ՝ Վարդանյանին զրպարտելու համար։

Արցախի նախկին պետնախարարը Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումից ու նրա լուծարումից հետո։ Բաքուն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու եւ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով»։

Ռուբեն Վարդանյանը 2022 թվականի սեպտեմբերից հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից եւ տեղափոխվել Արցախ։ Նույն տարվա նոյեմբերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել էր պետնախարարի պաշտոնում եւ ղեկավարել մինչեւ 2023-ի փետրվարը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մակրոնը վերահաստատել է Հայաստանին ուղղված անվերապահ աջակցությունը
հաջորդը
Բարնիեն պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն