• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելի դեմ Իրանի հրթիռային հարձակումը բացարձակ օրինական էր․ Խամենեի

aliq 17:11 | 04.10.2024
aliq 17:11 | 04.10.2024
Խամենեին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ
Լուսանկարը՝ Իրանի հոգեւոր առաջնորդի կայքէջից

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Թեհրանում այսօր կատարած ուրբաթօրյա աղոթքի՝ խութբայի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելի դեմ Իսլամական Հանրապետության հրթիռային հարձակումն անվանել է «բացարձակ օրինական»:

«Յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի պաշտպանել իր երկիրն ու տարածքը ագրեսորից։ Մեր զինված ուժերը երկու-երեք օր առաջ հրաշալի աշխատանք կատարեցին, եւ դա միանգամայն օրինական էր»,-ասել է Խամենաին։

Նա կրկին դիմել է բոլոր մուսուլմանական երկրներին՝ կոչ անելով միաբանվել Իսրայելի դեմ պայքարի համար։

«Իրանի ժողովրդի թշնամին նաեւ Իրաքի, Լիբանանի եւ Եգիպտոսի ժողովուրդների թշնամին է»,-հավելել է Իրանի հոգեւոր առաջնորդը։

Ըստ Խամենեիի Իսրայելի անվտանգության ապահովումը ԱՄՆ-ի եւ դաշնակից երկրների համար «դարձել է մահաբեր քաղաքականությանը աջակցելու քող», որն Իսրայելին վերածում է Մերձավոր Արեւելքի ողջ ռեսուրսները վերահսկելու գործիքի։  Իսլամական հեղափոխության առաջնորդի կարծիքով նման քաղաքականության նպատակը Իսրայելը տարածաշրջանից դեպի «արեւմտյան աշխարհ» էներգիա արտահանելու առանցքային դերակատար դարձնելն է եւ Արեւմուտքից տարածաշրջան ապրանքներ ու տեխնոլոգիաներ ներմուծելը, ինչը ամրապնդում է Իսրայելին եւ նրանից կախվածության մեջ դնում Մերձավոր Արեւելքի մյուս երկրներին։

«Իսրայելական ռեժիմին որեւէ մեկի եւ ցանկացած խմբավորման կողմից հասցված յուրաքանչյուր հարված օգուտ կբերի ողջ տարածաշրջանին եւ ողջ մարդկությանը: Անշուշտ, սիոնիստական ​​եւ ամերիկյան այս երազանքը կեղծ եւ անիրատեսական երեւակայություն է»,-հայտարրաել է Խամենաին։

Թեհրանի Մեծ Մոսալլա մզկիթում տեղի ունեցած այս արարաողությունը նվիրված է եղել «Հըզբուլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի եւ նրա ուղեկիցների, այդ թվում՝ իրանական բանակի բրիգադային գեներալ ու ռազմական խորհրդական Աբբաս Նիլֆորուշանի հիշատակին, որոնք սպանվել էին սեպտեմբերի 28-ին Բեյրութում Իսրայելի օդային հարվածի հետեւանքով։

Հոկտեմբերի 2-ին Իրանը շուրջ 200 բալիստիկ հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ավելի ուշ հայտարարեց, որ հարձակումը  ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ «Հըզբուլլահի» առաջնորդ Նասրալլահի սպանությունների պատասխանն է։ Կորպուսի մեկ այլ հայտարարության մեջ էլ նշվում էր, որ հաջողվել է խոցել Իսրայելի տարածքում նախանշված թիրախների շուրջ 90%-ը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Թեհրանը «մեծ սխալ է թույլ տվել եւ կվճարի դրա համար»։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին նույնպես ասել է, որ Թեհրանի գործողությունները լուրջ հետեւանքներ կունենան: Նրա խոսքերով՝ Իրանից արձակված հրթիռների դեմ արդյունավետ գործել են իսրայելական եւ ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի հետ
հաջորդը
Հայաստանը վտանգավոր խաղերի մեջ է, իսկ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Բաքվի նկատմամբ․ Ալիեւը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն