• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Միացյալ Թագավորությունը Չագոս կղզեխումբը կզիջի Մավրիկիոսին

aliq 17:04 | 04.10.2024
aliq 17:04 | 04.10.2024
Չագոս կղզեխմբի արբանյակային լուսանկարը
Լուսանկարը՝ kontinentalist.com-ի

Միացյալ Թագավորությունը համաձայնել է Հնդկական օվկիանոսում գտնվող Չագոս կղզեխմբի նկատմամբ ինքնիշխանությունը, որը ներառում է ավելի քան 60 կղզի, փոխանցել Մավրիկիոսին։

Մեծ Բրիտանիայի եւ Մավրիկիայի կառավարությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ համաձայնագիրը «կշտկի անցյալի սխալները եւ ցույց կտա երկու կողմերի հանձնառությունը՝ աջակցելու Չագոսյան ժողովրդի բարօրությանը»:

Լոնդոնը նաեւ հայտարարել է, որ Մավրիկիոսն այժմ կարող է կղզիներում իրականացնել վերաբնակեցման ծրագրեր, իսկ Մեծ Բրիտանիան աջակցություն կտրամադրի Չագոսի բնակիչներին, որոնք ստիպված են եղել հեռանալ կղզեխմբի քաղաքական բաժանման ժամանակ:

Չի զիջվում միայն կղզեխմբի մաս հանդիսացող Դիեգո Գարսիա կղզին, քանի որ անտեղ կա Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի համատեղ ռազմաբազա, որը, ինչպես գրում է Sky News-ը, «վճռորոշ դեր է խաղում տարածաշրջանի կայունության եւ միջազգային անվտանգության համար»։ Նշվում է, որ հենց այս բազայից են թռչել Աֆղանստանի եւ Իրաքի պատերազմների ժամանակ գործողություններին մասնակցող ռազմական ինքնաթիռները։ Նոր պայմանագրի համաձայն՝ ռազմակայանը առաջիկա 99 տարիներին կմնա բրիտանական կառավարության վերահսկողության տակ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր աջակցությունն է հայտնել Չագոսը Մավրիկիոսին զիջելու որոշմանը՝ այն անվանելով վկայություն այն բանի, որ «դիվանագիտության եւ գործընկերության միջոցով երկրները կարող են հաղթահարել վաղեմի պատմական մարտահրավերները եւ հասնել խաղաղ եւ փոխշահավետ արդյունքների»։

Համաձայնագիրը մասն է կազմելու ավելի լայն պայմանագրի, որը դեռ մշակման փուլում է, իսկ կողմերը պայմանավորվել են գործադրել բոլոր ջանքերը այն հնարավորինս արագ ստորագրելու համար։

Մեծ Բրիտանիան իր նախկին գաղութ Մավրիկիոսին անկախություն շնորհել է 1968 թվականին, սակայն Միացյալ Նահանգների հետ համատեղ ռազմաբազա ստեղծելու ծրագրերի պատճառով որոշվել էր նորանկախ երկրին չմիացնել Չագոս կղզեխումբը: Ավելին՝ մոտ երկու հազար տեղի բնակիչ բրիտանական կառավարության որոշմամբ բռնի տեղահանման էր ենթարկվել դեպի Մավրիկիոս եւ Սեյշելյան կղզիներ։

Այս ամենը սուր հակասությունների էր հանգեցրել Միացյալ Թագավորության եւ Մավրիկոսի միջեւ։

Լոնդոնը Չագոսի վերահսկողությունը Մավրիկիոսին պետք է զիջեր դեռեւս 2019 թվականին Արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո, սակայն բրիտանական կառավարությունն այդ ժամանակ հրաժարվել էր ընդունել նման պահանջը: Ավելի ուշ դատարանի որոշմանը աջկցություն էր հայտնել նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը։

Կղզիների փոխանցման շուրջ բանակցությունների առաջին փուլը սկսվել էր 2022 թվականին, սակայն 2023 թվականի դեկտեմբերին արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի որոշմամբ այն դադարեցվել էր։ Արդեն 2024-ին լեյբորիստական ​​կառավարությունը իշխանության գալուց հետո որոշեց կրկին վերականգնել բանակցային գործընթացը։

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եղիշե Կիրակոսյանը դասախոսություն է կարդացել Չիկագոյի համալասարանում
հաջորդը
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն