• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Քաշաթաղից Բարձրունի․ սահմանապահ գյուղի դպրոցն արդեն օտար լեզվի ուսուցիչ ունի

Մարիամ Սարգսյան 20:05 | 05.10.2024
Մարիամ Սարգսյան 20:05 | 05.10.2024
Սեւակ Սաղաթելյան
Սեւակ Սաղաթելյան

Կյանքը սահմանին Սեւակ Սաղաթելյանի առավոտները չի փոխել․ օրը սկսվում է ժամը 8-ին: Պատրաստվում է ու գնում դպրոց՝ աշխատանքի։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Քաշաթաղի շրջանի Դրախտաձոր գյուղից Հայաստան տեղափոխվելուց տարիներ անց Սեւակի ընտանիքը հաստատվել է Վայոց ձորի սահմանապահ Բարձրունի գյուղում։

Սեւակի ընտանիքը առաջին անգամ Արցախ էր տեղափոխվել 2012-ին։ Վայոց ձորի մեկ այլ՝ Թառաթումբ գյուղից Դրախտաձոր էին եկել մշտական բնակության՝ հավատալով, որ տուն-տեղ կդնեն, թոռներ կունենան․ «դրախտային» կյանքը, սակայն, ութ տարի տեւեց։ Թեեւ իրենց գյուղն առաջնագծից հեռու է եղել, սակայն պատերազմի ժամանակ այդտեղ էլ լսվել են ռումբերի ձայները։

«Պատերազմի առաջին օրերին մտածում էինք, թե քառօրյա պատերազմի նման կլինի․ կավարտվի, կվերադառնանք մեր առօրյային։ Այդ ժամանակ չէինք պատկերացնում, որ սա այլ բանի տանող իրավիճակ է»,- հիշում է մեր զրուցակիցը։

Դրախտաձորցիներին տասնհինգ օր ժամանակ էին տվել հավաքվելու, գյուղը վերջնական լքելու համար։ Հասցրել էին բարեկամների օգնությամբ հիմնական իրերը, կահույքը տեղափոխել Սեւակի հայրենի գյուղ՝ Թառաթումբ։ Հենց այնտեղ էլ Սեւակի ընտանիքը բնակվել է երկու տարի՝ մինչեւ Բարձրունի տեղափոխվելը։

«Թե՛ պետական, թե՛ մասնավոր տարբեր աջակցություններ ենք ստացել։ Հետո նաեւ տան ձեռքբերման համար 10 միլիոն դրամի սերտիֆիկատ ստացանք։ Պիտի ընտրեինք՝ որտեղ տուն ձեռք բերենք»,- պատմում է Սեւակը։ Օտար լեզվի ուսուցիչ փնտրելու վերաբերյալ Բարձրունու դպրոցի հայտարարությունը հույսի շողի նման է եղել։

Բարձրունու դպրոցի ուսուցիչները

Բարձրունու դպրոցի ուսուցիչները

Սահմանապահ գյուղի դպրոցում Սեւակին գրկաբաց են ընդունել։ Տնօրենը՝ Նարինե Ավետիսյանն է օգնել փաստաթղթերի հարցերն արագ կարգավորելու, որ ընդունեն աշխատանքի։

«Տարիներ շարունակ դպրոցում օտար լեզու չի դասավանդվել։ Ավարտական վկայականում էլ նշվում էր, որ օտար լեզու չեն ուսումնասիրել։ Որքան էլ փորձում էինք  դասերը հեռավար կազմակերպել, բավարար արդյունավետություն չէր լինում։ Հիմա մեր երեխաներն իրենց դպրոցում կսովորեն, հետագայում աշխատաշուկայում մրցունակ կդառնան»,- ասում է Նարինե Ավետիսյանը։

Սահմանապահ գյուղի միջնակարգ դպրոցի 34 աշակերտներից 6-ը Արցախից տեղահանված ընտանիքներից են։ Սաղաթելյանների տնից ամեն առավոտյան դպրոցի ճամփան երեք հոգի է բռնում, մեկը՝ որպես ուսուցիչ, երկուսը՝ որպես աշակերտ։ Դպրոցում ուրախանում են յուրաքանչյուր ավելացող աշակերտով․ չէ՞ որ սահմանապահ գյուղում սովորաբար դպրոցից էլ, բնակավայրից էլ հեռանում են։

Սեւակին շատերն են ասել՝ այլ տեղ տուն ձեռք բերի, այլ տեղ հաստատվի։ Կտրականապես մերժել է։ Վստահ է՝ իր ու իր ընտանիքի տեղը հենց Բարձրունիում է։

«Այստեղ թե՛ մարդիկ են հյուրընկալ, թե՛ բնությունն է սիրուն։ Ես զգում եմ, որ օգտակար բան եմ անում։ Դա նույնպես օգնում է։ Ես գիտեմ, որ սահմանապահ գյուղին մարդկային ռեսուրս է պետք, բացի դրանից՝ այստեղի երեխաներին դասավանդող է պետք։ Ուրախանում եմ, երբ ծնողները դպրոցում օտար լեզվի առկայության շնորհիվ որոշում են երեխաներին քաղաքային բնակավայրի դպրոց չտեղափոխել»,- ասում է ուսուցիչը, որ նաև թարգմանչի աշխատանքի է անցել մարզի «Մաշտոց» հրատարակչությունում։

Սեւակ Սաղաթելյանի որդին

Սեւակ Սաղաթելյանի որդին

Սաղաթելյանների ընտանիքը Արցախից տեղահանված երկու ընտանիքներից մեկն է, որ հաստատվել է Բարձրունիում։ Դատարկվող գյուղի համար սա ոգեւորիչ է։ Բայց գյուղում ընդամենը երկու կառույցում կարող են հիմնական աշխատանքի տեղավորվել։ «Միայն վարչական կենտրոնն ու դպրոցն են, որտեղ կարող ենք աշխատանք առաջարկել։ Հիմնական խնդիրը աշխատատեղն է, որ մարդիկ ստիպված են լինում լքել, երեխաներին են տեղափոխում։ Բնական է՝ ընտանիքը պահել է պետք։ Գյուղատնտեսությամբ զբաղվելն էլ ոչ միշտ է արդյունավետ։ Անգամ բերքը վաճառելու համար պետք է կիլոմետրեր անցնել, բայց դրանով էլ հեշտ չէ տուն պահելը»,- ասում է Ավետիսյանը։

Սաղաթելյանները հույս ունեն, որ ստիպված չեն լինի լքել նորից՝ զրոյից ստեղծած տունը։ Ուզում են հույսեր կապել իրենց տան, կյանքի ու ապագայի հետ։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ինչու է Փաշինյանը ձգտում խաղաղության պայմանագիր ստորագրելու Ալիեւի հետ
հաջորդը
Ի՞նչ գործողություններ է իրականացրել Իսրայելը Լիբանանի տարածքում․ պատմական տեղեկանք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն